Առաքել Մովսիսյանը տեղյակ չէ ԿԸՀ-ի պահանջից

By | 16.03.2017

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Առաքել Մովսիսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները։

Երեկ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մովսիսյանը խոստացել էր ասֆալտապատել կենտրոնական փողոցը։ Տեսանյութը հրապարակել էր Tert.am-ը։

Ընտրական օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել ու խոստանալ ծառայություններ։

«Հենց հիմա զանգեք, կանչեք ստեղ էդ գյադուն՝ ասֆալտ անողին», — երեկ Ծաղկալանջում ասել էր Մովսիսյանը, հետո դիմել ներկաներին. — «Սաղ գյուղին հավաքեք թող ինձ ձեն տան, բայց մինչև ձեն տալը դուք կտենաք արդյունքը»։

«Ձայներից մեծամասնությունը մեր գյուղից Ձեզ է գալու», — գյուղացիներից մեկի այս դիտարկմանը Մովսիսյանն այսպես էր արձագանքել. — «Տո, լրիվդ էլ պետք է տաք, որ ուզում ես իմանաս»։

ԿԸՀ հաղորդագրության համաձայն, խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջվել՝ դադարեցնել խախտումը և հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։ Առաքել Մովսիսյանը հանձնաժողովի պահանջից տեղյակ չէր։

Մովսիսյան. — Երևի նկատողություն տված կլինեն, էլի, ժողովրդին բան խոստանալու համար։ Տեղյակ չեմ հլը որ, ձեզնից եմ լսում։

«Ազատություն». — Ասում են, որ օրենսգրքի խախտում եք թույլ տվել, երբ որ խոստումներ եք տվել։

Մովսիսյան. — Ժողովուրդն ասել է՝ «էս ճանապարհը պետք է սարքե՞ք, թե՝ ո՞չ»։ Ես ի՞նչ ասեմ, ասեմ՝ «չէ ու ինձ ձայն տվե՞ք»։

 

 

«Ազատություն» ռ/կ

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով