Ապահովագրության ընկերությունները Արաբիայի դեմ հայց են ներկայացրել

By | 25.03.2017

Սաուդյան Արաբիան կրկին դեմ է առել ապահովագրության տասնյակ ընկերությունների վեց միլիարդ դոլարանոց պահանջին, որոնք փորձում են այդ երկրին պարտադրել պատասխանատվություն կրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների պատճառած մարդկային ու նյութական կորստի համար:

Նյու Յորքից «Ռոյտերզ»-ի   հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը Մանհեթան բաժնին ներկայացված այս հայցը, շուրջ երեք հազար հոգու կյանք խլած 11-սեպտեմբերյան հարձակումների համար Սաուդյան Արաբիային պատասխանատվության կանչելու ուղղությամբ ամենավերջին քայլն է համարվում:

«Լիբերթի Միչուալ», «Սեյֆքո» և «Լոյդզ» ապահովագրական ընկերությունները Սաուդյան Արաբիային ու այդ երկրի պետական բարեգործական մի ընկերության մեղադրում են այդ հարձակումներն իրականացնելու հարցում Բեն Լադենին ու Ալ-Ղաիդային ֆինանսավորելու և այլ հովանավորություններ ցուցաբերելու մեջ:

Սաուդյան Արաբիայի և բարեգործական այդ հաստատության փաստաբանները հրաժարվել են այդ կապակցությամբ որևէ հայտարարություն կատարելուց:

11-սեպտեմբերյան դեպքերի զոհերի հարյուրավոր հարազատները երկուշաբթի օրը հայց են ներկայացրեցին Մանհաթանի ֆեդերալ դատարան, որպեսզի օգտվեն անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսում վավերացված այն օրենքից, որը ԱՄՆ-ի տարածքում իրականացված նման հարձակումների զոհերին թույլատրում է հետախուզում պահանջել հարձակումների հեղինակների դեմ:

ԱՄՆ-ի Կոնգրեսն անցած աշնանը վավերացրեց «Ջասթա» անունով հայտնի դարձած «Արդարություն` ահաբեկչության հովանավորների նկատմամբ» օրենքը:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով