Աշխարհում տարեկան 486 հազար մարդ մահանում է մաքուր ջրի պակասից

By | 23.03.2017

Միջազգային զեկույցների համաձայն` աշխարհում շուրջ 663 միլիոն մարդ խմելու ջրին հասանելիություն չունի և տարեկան 486 հազար մարդ մահանում է աղտոտված ջրի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից:

ԻՌՆԱ-ն  հղում կատարելով մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվա առիթով հրապարակված Իրանի էներգետիկայի նախարարության զեկույցին, գրել է. «Աշխարհում շուրջ 1.8 միլիարդ մարդ օգտվում է ջրի աղտոտված աղբյուրներից և ենթակա է խոլերայով, դիզենտերիայով, տիֆով ու պոլիոմիելիտով վարակվելու վտանգին»:

Յուրաքանչյուր տարվա մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը, որի նպատակն է  առավել ուշադրություն ցուցաբերել ջրի մաքրությանը:

1992 թվականին գումարված ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում որոշում ընդունվեց մարտի 22-ը նշել որպես Ջրի համաշխարհային օր:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով