Անահիտ Բախշյան․ «Կարողանալու ենք անել այն, ինչ մնացած քաղաքական ուժերը չեն արել տարիներ շարունակ»

By | 08.03.2017

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրը քարոզչություն իրականացրեց Երևանի 3-րդ ընտրատարածքն ընդգրկող Շենգավիթ վարչական շրջանում: Այստեղ «Ազատ դեմոկրատներից» առաջադրվել է կուսակցության ցուցակի 4-րդ համար Անահիտ Բախշյանը:

«Կարողանալու ենք անել այն, ինչ մնացած քաղաքական ուժերը չեն արել տարիներ շարունակ», — լրագրողների հետ զրույցում նշեց Բախշյանը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող Հանրապետականից առաջադրվել են ընտանեկան բիզնեսով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Արայիկ Հովհաննիսյանը: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ հանրապետականների հետ չի մրցելու․ — «Տեսակը, որ ես եմ բերում և այն տեսակը, որ մեր՝ «Ազատ դեմոկրատների» երիտասարդներն են ներկայացնելու, խիստ տարբերվելու է»:

Չնայած, որ պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանն ասաց, որ դեռ ընտրակաշառք բաժանողների չի հանդիպել, այդուհանդերձ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ քննարկման հիմնական թեման հենց քվեների վաճառքն էր:

«Ժողովուրդը վատ է պարում, որովհետև ժողովրդի ինչ-որ մասը ընտրությունը կաշառքով է անում», — ասում էր Բախշյանը՝ հորդորելով պայքարել ընտրակաշառքի դեմ:

«Չունենալուց է, սիրելիս, չունենալուց», — հակադարձում էր ընտրողներից մեկը:

Համակրանք հայտնելով «Ազատ դեմոկրատների» թեկնածուին՝ «Ազատության» հետ զրուցած քաղաքացիները թերահավատ էին, որ նա կկարողանա մրցել Հանրապետականի հետ:

 

Azatutyun.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով