«Այսօր վախից Ծառուկյանին ասում են՝ «քեզ դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնել». Ծառուկյան

By | 16.03.2017

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան դաշինք»-ն այսօր Շիրակի մարզում է։ Դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավը սկսեց Արթիկ քաղաքից։ Հաջորդ կանգառը Գյումրին է։

Արթիկ հանդիպումը բազմամարդ էր։ Մարդիկ նամակներ էին փոխանցում, տարբեր սոցիալական խնդիրներով դիմում Ծառուկյանին՝ ակնկալելով նրա օգնությունը։

«Այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են՝ «հանկարծ ժողովրդին բան խոսք չտաս»։ Մեկն օգնության կարիք ունի, մեկը՝ լույսի, մեկը՝ ջրի, մեկը՝ դեղի։ Ասում եմ` «այ մարդ, ես բարեգործ մարդ եմ, էս ժողովրդի ցավը տանեմ»։ Դրա համար հիմա ասում եմ՝ «գնացեք թեկնածուների մոտ, ձեր ցավը տանեմ, սա նկարում են, ասում են` «Ծառուկյան, քեզ դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնես»։ Ասեմ՝ հիմա վախից ինչ են անում», — հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը խոսեց այն վարկային խնդիրներից, որոնց մասին արթիկցիները բազմիցս բարձրաձայնել են։ «Դրա համար մեզ պետք է իրավունք տաք, ժողովուրդ։ Ես չեմ ասում 30, 40 տոկոս, 50+1։ Առաջին ամսում այդ բոլոր որոշումները օրենքներ ընդունվի, համապատասխան որ մարդիկ կարողանան շնչել, թոշակ բարձրանա, բանկի տոկոս իջնի, աշխատատեղեր ստեղծվի, ներդրում արվի, ձեռքները ծալած, կաբինետում նստելով գործ չի լինի։ Մարդը պետք է սրտացավորեն, ոնց որ իր սեփական բիզնեսի գումարն է նպատակային ծախսում, նուն էլ բյուջեի՝ ժողովրդի գումարը՝ նպատակային, արդյունավետ։ Այսօր թեթևակի քայլ, փոփոխություն դեպի լավը, ժողովրդի համար, ժողովուրդը կուրախանա, տրամադրությունը կփոխվի, հավատ կվերականգնվի, որ իրենց մասին մտածող կա, իրենց հարցով զբաղվող կա, իրենց գործ տվող կա, ինձ ճիշտ հասկացեք», — ասաց Ծառուկյանը։

 

Azatutyun.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով