ԱՄՆ-ում և Բրիտանիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սաուդյան ռեժիմի դեմ

By | 27.03.2017

Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից Եմենի դեմ իրականացված ագրեսիայի տարելիցի օրը Նյու Յորքի և Լոնդոնի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել սաուդյան ռեժիմի դեմ:

«Ալ Մայադին» հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է,որ  ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի  և Եմենի քաղաքացիների մասնակցությամբ, ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև: Ցուցարարները դատապարտել են Եմենի վրա իրականացված հարձակման հարցում ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը:

Բրիտանիայի մայրաքաղաք՝ Լոնդոնի բնակիչները ցույցեր անցկացնելով դատապարտել են Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ռեժիմի հարձակումները:

Press TV հեռուստաընկերությունը մարտի 27-ին հաղորդել է,որ Բրիտանիայում բողոքարարները կարգախոսներ վանկարկելով Սաուդյան Արաբիայի ռեժիմին կոչ են արել վերջ դնել Եմենի դեմ հարձակումներին և այդ երկրի խաղաղ բնակիչների կոտորածին:

Ցուցարարները նաև  ԱՄՆ-ին , Բրիտանիային և Ֆրանսիային կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Արաբիայի ռեժիմին:

Նշենք ,որ Ալե Սաուդյան ռեժիմը 2015 թվականի մարտից ի վեր ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ արաբական երկրների աջակցությամբ հարձակվեց Եմենի վրա, այդ երկրի հրաժարական տված նախագահ՝ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին իշխանության բերելու  նպատակով:

Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 11 հազար մարդ, առնվազն երեք միլիոն հոգի տարագրվել է: Նաև մեծ վնասներ են կրել այդ երկրի ենթակառուցվածքները:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով