ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում չեղարկվել է Օբամայի օրոք ընդունված օրենքը

By | 29.03.2017

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը չեղյալ է հայտարարել այդ երկրի նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարության վերջին ամիսներին ընդունած օրենքը՝ կապված համացանցում գաղտնիության իրավունքի հետ:

Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաընկերության  ինտերնետային կայքը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Կապի դաշնային հանձնաժողով»-ը (FCC) հայտարարել է, որ առցանց գաղտնիության իրավունքի մասին օրենքը սպառողներին թույլ է տալիս վերահսկել  Ինտերնետ պրովայդերների  կողմից ներկայացվող տվյալները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երեքշաբթի օրվա որոշումը արդյունքն է Օբամայի նախագահության վերջին ամիսներին կառավարության ընդունած օրենքի չեղարկմանն ուղղված հանրապետականների մեծ ջանքերի:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության նախագահ և Կալիֆորնիայի դեմոկրատական ներկայացուցիչ Նենսի Փելոսիի խոսքով՝ առցանց գաղտնիության իրավունքի մասին օրենքի չեղարկումը անտեսում է ժողովրդի մտահոգությունները:

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով