ԱՄՆ կառավարությունը կրկին պահանջել է վերանայել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ԱՄՆ կառավարությունը կրկին անգամ պահանջել է վերանայել այդ երկրի տարածք մուտք գործելու համար իսլամական վեց երկրների քաղաքացիների ժամանակավոր արգելքի իրագործման դատական հրամանագիրը:

Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ հինգշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը 9-րդ շրջանի Վճռաբեկ դատարանին է ներկայացրել ԱՄՆ մուտք գործելու համար իսլամական վեց երկրների քաղաքացիների ժամանակավոր արգելքի իրագործման դատական հրամանագիրը վերանայելու հայտը: հատկանշական է , որ 15 դատարաններ աշխատում են 9-րդ շրջանի Վճռաբեկ դատարանի ենթակայությամբ:

Հավայիի Դաշնային դատավոր Դերիկ Վաթսոնը չորեքշաբթի օրն անժամկետ կարգով երկարաձգել է մարտի 15-ին հայտարարված Թրամփի միգրացիոն հրամանագրի կասեցման մասին իր դատավճիռը:

Հավային ԱՄՆ-ի առաջին նահանգն էր, որը դեմ գնաց աշխարհի ցանկացած երկրի գաղթականների համար ԱՄՆ դռները փակող Թրամփի հակամիգրացիոն հրամանագրին : Հրամանագրով 90 օրով արգելվում էր Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սումալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի շնորհումը:

 

Parstoday

Նմանատիպ նորություններ

«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...
Միացյալ Նահանգներն ահաբեկիչներին տեղափոխում է Աֆղա...   Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԻՌՆԱ գործակալո...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցն... Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն...
Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով