ԱՄՆ-ի պետքարտուղարության հանդեպ Թրամփի բացասական կողմնորոշումը մտահոգության պատճառ է դարձել

By | 05.03.2017

ԱՄՆ-ի թոշակի անցած ավագ դիվանագետ և Հարվարդի համալսարանի դասախոս Նիկոլաս Բերնզը մտահոգություն է հայտնել պետքարտուղարության բյուջեն կրճատելու և այդ նախարարության ավագ անդամներին պարտադիր արձակուրդի ուղարկելու Թրամփի ծրագրի կապակցությամբ:

Նիկոլաս Բերնզը շաբաթ օրը «Վաշինգտոն Փոստ»-ում հրապարակված հոդվածում գրել է. «ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության փոխանցման շրջանում կոշտ դիրքորոշում է որդեգրել պետքարտուղարության հանդեպ և պարտադիր արձակորդի է ուղարկել մի շարք ավագ դիվանագետների»:

«ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեռևս տեղակալներ չունի, պետքարտուղարի օգնականները դեռևս ընտրված չեն, մինչդեռ Սպիտակ Տունն առավել ըմբռնում ու հարգալից վերաբերմունք պիտի ցուցաբերեր պետքարտուղարության հանդեպ»,-ասել է ամերիկացի ավագ դիվանագետը:

Ավելի  վաղ,  խնայողության պատճառաբանությամբ, Թրամփը կրճատել էր պետքարտուղարության բյուջեն: Հականշական է, որ նա համաձայնել է այդ երկրի պաշտպանական բյուջեն մի քանի միլիարդ դոլարով բարձրացնելու առաջարկին:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով