ԱՄՆ-ի պահանջով ազատ առեւտրի թեման հանվել է G20–ի հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունից

By | 19.03.2017

Ազատ առեւտրի ու բաց շուկաների թեման չի ընդգրկվել Քսանյակի խմբի երկրների ֆինանսների նախարարների ու Կենտրոնական Բանկերի ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։ Դրա պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։

Գործակալության տվյալներով, նախարարները հրաժարվել են դատապարտել հովանավորչական տնտեսական քաղաքականությունը ու պնդել ազատ առեւտրի անհրաժեշտությունը՝ ամերիկյան պատվիրակության բողոքի պատճառով:

Մինչ այդ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հնարավոր է համարել, որ այդ խնդիրներից կհաջողվի խուսափել, քանի որ այդ հարցերը կարող են լուծվել միայն նախագահների ու վարչապետների գագաթնաժողովում։ Շոյբլեի խոսքով Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ առեւտրատնտեսական ոլորտում հնարավոր է պրոտեկցիոնիստական միջոցառումների ներդրում, անհնար է դարձրել միասնական դիրքորոշման համաձայնեցումը

G20-ի ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հանդիպումը կայացավ մարտի 17-18-ին Գերմանիայում։

 

 

orer.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով