Ամիր Աբդոլլահյան. Պաղեստինցիները Սիոնիստական ռեժիմի դիմակայման հարցում համաձայնության են հանգել

By | 05.03.2017

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Պաղեստինցիները Սիոնիստական ռեժիմին դիմակայելու հարցում կարևոր համաձայնության են հանգել, որի արդյունքը կերևա առաջիկա ամիսներին»:

Լիբանանյան «Ալ-Մենար» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով անցած ամիս Թեհրանում գումարված Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի ձեռքբերումներին, Աբդոլլահյանը հավելել է. «Այս համաժողովը պարունակում էր տարբեր ուղերձներ, այդ թվում այն, որ դիմադրությունը համարվում է Պաղեստինի լիարժեք ազատագրման միակ լուծումը և անհրաժեշտ է, որ պաղեստինյան բոլոր խմբերը ներկա լինեն Սիոնիստական ռեժիմի հանդեպ դիմադրության ասպարեզում»:

«Երկու պետության ստեղծման գաղափարը չի կարող օգնել Պաղեստինի խնդրի կարգավորմանը: Այդ երկրի ճգնաժամի լուծման ուղին հանրաքվեն է»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը:

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդականը  նշել է, որ Թեհրանը դրական է կողմնորոշված արաբական երկրների ու հատկապես Արաբիայի հանդեպ: «Թեհրան-Ռիադ հարաբերություններում որոշ խնդիրներ են ծագել և դա վերաբերում է տարածաշրջանի ու Իրանի հանդեպ Արաբիայի ոչ-կառուցողական վերաբերմունքին». ասել է նա:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի խոսքերով,  Բահրեյնն այսօր գտնվում է Արաբիայի զինվորական գրավման տակ:  «Ալե Խալիֆայի իշխանավորները Բահրեյնում որոշում ընդունելու լիազորություն չունեն և գտնվում են Արաբիայի տիրապետության ներքո: Իսկ Բրիտանիան ողջունում է Բահրեյնում բռնաճնշումների քաղաքականության գործադրումը»:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով