ԱՀ ղեկավար․ «Իսկանդեր»-ը կայունացնող դեր է խաղում ուժերի հավասարակշռությունն ապահովելու հարցում

By | 01.03.2017

Արցախի Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել Gazeta.ru-ին

«Ժողովրդավարական արժեքներն ու համակարգը մեր երկրում խոր արմատներ ունեն։ Մեր հասարակության համար ավտորիտարիզմն անընդունելի է դրա ցանկացած դրսևորումներով և հակասում է մեր ժողովրդի քաղաքական մշակույթին»։

Այս մասին ռուսական Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ղարաբաղում Սահմանադրության փոփոխությունն ու նախագահի ինստիտուտի ամրապնդումը երկրում չեն առաջացնի ավտորիտար միտումներ։

Խոսելով սպառազինության հետ կապված հարցերի մասին, Սահակյանը համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում:

Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԱՀ նախագահի խոսքով, «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարներին, նշելով․ «Մենք հետաքրքրված ենք, որ մեծացնենք մեր ապրանքների ներմուծման ու արտահանման աշխարհագրությունը և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ առավել հետաքիքիր են։ Մենք արդեն հարթել ենք փոխշահավետ կապեր և մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական գործակցությունը նրանց հետ»։

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով