Monthly Archives: Մարտի 2017

Հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի 54 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը մարտի 27-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ԱԺ ընտրություններ: ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14:   Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով), (011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով):

Ադրբեջանի նախագահի սպառնալի պատասխանը Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, արձագանքելով իր հայ պաշտոնակցի սպառնալիքներին, հայտարարել է.«Անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք մեր ռազմական հնարավորությունները»: «Ազարթաջ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ապրիլյան ռազմական բախումների տարելիցի արարողությանը մասնակցելու նպատակով Ղարաբաղի հակամարտության սահմանագիծ կատարած այցի ընթացքում, Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի բանակը իր ռազմական հնարավորությունների քիչ մասն է ի ցույց դրել այդ բախումների ընթացքում, բայց անհրաժեշտության դեպքում մեր… Կարդալ ավելին »

Լիբանանի Հեզբոլլահը քննադատել է Իրանի դեմ թշնամության հարցում Իսրայելի հետ Արաբիայի ընդհանուր դիրքորոշումը

Լիբանանի Հեզբոլլահի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցությունը, մի հաղորդագրություն հրապարակելով ցավ է հայտնել Իրանի դեմ թշնամության հարցում Իսրայելի հետ Արաբիայի ընդհանուր դիրքորոշման համար: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հինգշաբթի օրը գումարած հերթական նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշված է. «Իրանը, որպես իսլամական երկիր, բարդությունների ժամանակ ու նաև Պաղեստինի, նրա ժողովրդի ինքնիշխանության ու պաղեստինցիների… Կարդալ ավելին »

Ցմահ ազատազրկման դատավճիռ Հնդկաստանում, կովի սպանության համար

Հնդկաստանի Գուջարաթի նահանգի խորհուրդը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացնելու կովին սպանելու և նրա մսից օգտվելու համար: TREND գործակալության փոխանցմամբ՝ ըստ օրենքի, քաղաքացիները, կովին սպանելու, նրա մսի առք ու վաճառքի համար, ընդունվելու է ցմահ ազատազրկման պատիժ: Ըստ խորհրդի որոշման, առգրավվելու են օրինախախտ քաղաքացիների փոխադրամիջոցները : Դա այն դեպքում, երբ առ այսօր կովի սպանության դեպքում, մեղադրյալի համար նախատեսված… Կարդալ ավելին »

Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարների հակաիրանական բանաձևը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Ռիադում կայացած նիստի ավարտին, Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարները հակաիրանական բանաձև են հրապարակել: «Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարները նիստի ավարտին հրապարակած հաղորդագրության մեջ դատապարտել են, ինչպես իրենք են նշել. «Բահրեյնի թագավորության նկատմամբ Իրանի ոտնձգողական քայլերը և հրահրիչ ու անպատասխանատու հայտարարությունները»: Վերջին վեց տարիների ընթացքում քաղաքական ակտիվիստներին ու ընդդիմությանը խիստ… Կարդալ ավելին »

Ցավակցություն ՝ Իմամ Ալի Ալ-Նաղիի նահատակության տարելիցի կապակցությամբ

Շաբաթ լուսնային հիջրեթի 1438 թվականի Ռաջաբ ամսի 3-ը, 2017 թվականի ապրիլի մեկը , Իսլամի մեծ մարգարեի շառավիղներից ՝ շիա մուսուլմանների 10-րդ առաջնորդ ՝ Իմամ Ալի Ալ-Նաղիի մահատակության տարելիցն է: Շիա մուսուլմանների 10-րդ իմամը ծնվել է լուսնային հիջրեթի 212 թվականին ՝ Մեդինայի մոտակայքում և դաստիարակություն է ստացել հոր ՝ Իմամ ջավադի կողմից: Հոր մահից հետո, նա… Կարդալ ավելին »

ԱՄՆ կառավարությունը կրկին պահանջել է վերանայել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ԱՄՆ կառավարությունը կրկին անգամ պահանջել է վերանայել այդ երկրի տարածք մուտք գործելու համար իսլամական վեց երկրների քաղաքացիների ժամանակավոր արգելքի իրագործման դատական հրամանագիրը: Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ հինգշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը 9-րդ շրջանի Վճռաբեկ դատարանին է ներկայացրել ԱՄՆ մուտք գործելու համար իսլամական վեց երկրների քաղաքացիների ժամանակավոր արգելքի իրագործման դատական հրամանագիրը վերանայելու հայտը: հատկանշական է , որ… Կարդալ ավելին »

ԵՄ-ին Բրիտանիայի օգնության կրճատումը ոչ մի բարդություն չի կարող առաջացնել միության համար

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարն ասել է.«ԵՄ-ին ուղղված Բրիտանիայի ֆինանսական աջակցության կրճատումը ռազմական ու ոչ-ռազմական ոլորտներում ոչ մի բարդություն չի կարող առաջացնել միության համար»: Ինչպես հաղորդում է NPTN լրատվական գործակալությունը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների նիստում ասել է.«Բրիտանիան ոչ-ռազմական ոլորտում… Կարդալ ավելին »

Ռեժիսոր, «4NEWS.am» կայքի գլխավոր խմբագիր՝ Լիլիթ Հովակիմյանը արժանացավ պատվոգրի

Այսօր՝ «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ, «Հայուհու Աշխարհ» տոնական համերգ: Համերգը նվիրված էր կանանց տոնական միամսյակին: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ազատամարտիկ հայուհիներ, զոհված զինծառայողների ծնողներ, սիրիահայեր, դասախոսներ և հասարակական գործիչներ: Երգիչ, երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով գեղեցկացրեցին օրն ու ժամը, պարգևելով ներկաներին բարձր տրամադրություն: Մինչ համերգի մեկնարկը, մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Արմեն Ամիրյանի, պատվոգրեր հանձնվեցին մշակույթի… Կարդալ ավելին »