Daily Archives: 26.02.2017

Իրադրությունն առաջնագծում

By | 26.02.2017

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44… Read More »

Սիրիայում հաստատվող հրադադարի ռեժիմին ևս մեկ բնակավայր է միացել

By | 26.02.2017

Սիրիայի բնակավայրերից ևս մեկն է միացել մարտական գործողությունների հրադադարի ռեժիմին: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից: «Վերջին մեկ օրում ևս մեկ համաձայնագիր է կնքվել հրադադարի ռեժիմին միանալու վերաբերյալ Հոմս նահանգի Այն Էլ-Հարամիա բնակավայրի հետ: Հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի ընդհանուր թիվը հասել է 1275-ի», — ասվում է կենտրոնի հաղորդագրության… Read More »

Սիրիական նավթադաշտն ազատագրվել է ահաբեկիչներից

By | 26.02.2017

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրվել է Սիրիայի Հոմսոի արևելյան Ալ-Մեհր նավթի ու գազադաշտը: Ըստ «Pars Today»-ի հաղորդման՝ «Ալ-Մեհր» նավթադաշտի ազատագրման օպերացիայի շրջանակում, Սիրիայի բանակային ուժերը թիրախավորել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերը ՝ սպանելով մի քանի ահաբեկիչների: «Ալ-Մեհր» գազադաշտը 2016 թվականի դեկտեմբերին անցել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ռուսաստանի Համիմիմի հաշտության կենտրոնը տեղեկացրել է Սիրիայի ժողովրդի… Read More »

Սպիտակ տունը քննարկում է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից դուրս գալու հնարավորությունը. ԶԼՄ-ներ

By | 26.02.2017

ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփի վարչաազմը քննարկում է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Politico ամսագիրը՝ հղում անելով ամերիկացի նախկին և ներկա պաշտոնյաների: Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ, որովհետև խորհուրդը, հնարավոր է, ազդել է ՄԱԿ-ի բանաձևի ընդունման վրա, որը դատապարտում է Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը: Մարդու իրավունքների… Read More »

Ֆրանսիայի օրենսդիրները պահանջում են պաշտոնապաես ճանաչել Պաղեստին երկիրը

By | 26.02.2017

Ֆրանսիայի խորհրդարանի 140 պատգամավորներ և սենատորներ այդ երկրի նախագահից պահանջել են պաշտոնապես ճանաչել Պաղեստին երկիրը: «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները նախագահ Օլանդին հղած նամակում գրել են.-«Ֆրանսիան պետք է պաշտոնապես և ինքնորոշման իվաունքի սկզբունքով հայտարարի, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի անկախ երկիր ունենալու»: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Պաղեստինի պաշտոնապես ճանաչման իրավունքը ներառվում… Read More »

Մեկնարկել է «Վելայաթ-95» ծովային զորավարժության վերջնական փուլը

By | 26.02.2017

Փետրվարի 26-ին ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի ներկայությամբ, Իրանի հարավային ջրերում մեկնարկել է «Վելայաթ-95» ծովային զորավարժության վերջնական փուլը: «Վիլայաթ-95» զորավարժությունն իրականացվում է Հորմոզի նեղուցից մինչև Օմանի ծովը և Հնդկական օվկիանոսի տասը աստիճանով ուղեծրի վրա ՝ շուրջ երկու միլիոն քկմ. տարածքում: Նշելով, որ զորավարժության անցկացման գլխավոր նպատական է ծովային ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանում անվտանգության հաստատումը,… Read More »

Սիրիան անպատասխան չի թողնի Հոմսի պայթյունները

By | 26.02.2017

Սիրիայի կառավարությունը շաբաթ օրը խոստացավ պատասխանել Սիրիայում Ալ-Ղաիդայի նախկին ճյուղավորման կողմից Հոմս քաղաքում իրականացված պայթյունին: Ժնևի բանակցություններում Սիրիայի կառավարության բանակցող պատվիրակության նախագահ Բաշար Ջաըֆարին ասել է. «Հոմսի ահաբեկչական հարձակումները հստակ ուղերձ են հղում Ժնևի բանակցություններին և մենք թույլ չենք տա, որ դրանք անպատասխան մնան»: «Այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի վերահսկողությամբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Սիրիայի իշխանություններն… Read More »

Թուրքիայում վարչապետի ելույթի ժամանակ մասնակիցները լքել են դահլիճը

By | 26.02.2017

Թուրքիայի վարչապետը անհարմար վիճակի մեջ է հայտնվել հանրաքվեի օգտին քարոզչության հերթական ելույթի ժամանակ։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրաքվեի օգտին քարոզչություն անելու նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ երբ սկսել է ելույթ ունենալ, դահլիճում գտնվողները սկսել են հեռանալ։ Այս տեսարանը վարչապետին խիստ վրդովեցրել է, սակայն նա շարունակել է ելույթը։ News.am

ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան վիրավորներ

By | 26.02.2017

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում 21 մարդ վնասվածքներ է ստացել, երբ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր 12 տուժածի մասին, որոնք ծայրահեղ ծանր վճակում են: Դեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան քաղաքի կենտրոնում անցկացվող «Krewe of Endymion»… Read More »

Գերմանիան քննադատել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունը

By | 26.02.2017

Գերմանիայի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունը ՝ պահանջելով վերջ դնել այդ քայլին: «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է.-«Անարդարացի է լրագրողներին ձերբակալել՝ ահաբեկչական հարձակումների հետ նրանց կապակցելու պատճառով»: Ընդգծելով թուրք լրագրողների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, նա անօրինական ու անարդարացի է որակել այդ ձերբակալումները: Նշելով, որ Գերմանիան տեղյակ… Read More »