Ամենօրյա արխիվներ: 23.02.2017

Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզում

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որին մասնակցել են վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները, ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Գասպարյանը, վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը, անդրադարձել է որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորել գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման… Կարդալ ավելին »

Ադրբեջանական որևէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել ԼՂ ժողովրդավարական զարգացման ընթացքը. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն է տարածել ԵՄ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Լեռնային Ղարաբաղ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:… Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ է մշակել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով քվերկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով: ԿԸՀ-ի մամլո ծառայության փոխանցմամբ, ձեռնարկը հասցեատերերին է հանձնվելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:     Azatutyun

ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    … Կարդալ ավելին »

Նեթանյահուն մեկնել է Ավստրալիա

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ավստրալիայի կառավարությունից պահանջել է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի դեմ: The Jerusalem Post օրաթերթի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Ավստրալիա կատարած այցի շրջանակում Բենիանմին Նեթանյահուն հանդիպել է այդ երկրի մի քանի նախարարների  հետ և նրանցից պահանջել է ավելի խստացնել այդ երկրի դիրքորոշումը Իրանի դեմ: Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների… Կարդալ ավելին »

Ընտրվել է Բրիտանիայի Սկոտլանդ Յարդի նոր ղեկավարը

Առաջին անգամ Բրիտանիայի պատմության ընթացքում Սկոտլանդ Յարդի ղեկավար է ընտրվել մի կին: «ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ Կրեսիդա Դիքը ընտրվել է  Բրիտանիայի ոստիկանության Սկոտլանդ Յարդի նոր ղեկավար: Բրիտանիայի ոստիկանության 188 ամյա պատմության ընթացքում  սա առաջին անգամ է, որ Սկոտլանդ Յարդի ղեկավար է ընտրվել մի կին: Բրիտանիայի ներքին գործերի նախարար՝ Ամբեր Ռոդն ասել է.-«Կրեսիդա Դիքն այն պայմաններում է ընտրվել որպես Բրիտանիայի… Կարդալ ավելին »

Թրամփի նոր միգրացիոն հրամանի հրապարակումը հետաձգվել է

ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը հետաձգել է առավելապես մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին իր նոր հրամանագրի հրապարակումը: Բլումբերգ գործակալության  ինտերնետային կայքը գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել  էր, որ արդեն այս շաբաթ ինքը հավանաբար կստորագրի նոր հրաման, որը կարգելի առավելապես մուսուլմանական բնակչությամբ 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ»։ Թրամփն անցած հինգշաբթի օրն ասել… Կարդալ ավելին »

Ֆրանսիայում շարունակվում են ոստիկանության դեմ բողոքի ակցիաները

Փարիզի երիտասարդները այսօր բողոքի ցույց են անցկացրել ոստիկանության բռնությունների դեմ: Associated Press-ի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Փարիզի երիտասարդները ցույցեր են անցկացրել ի նշան բողոքի այդ երկրի ոստիկանության կողմից մի սևամորթ երիտասարդի նկատմամբ կիրառած կոպտության դեմ: Ցուցարարները փակել են դեպի քաղաքի 16 դպրոցները տանող ճանապարհները: Մի խումբ երիտասարդներ ևս  Փարիզի արևելյան  Place de la Nation հրապարակում են ցույցեր անցկացրել:… Կարդալ ավելին »

Ռուսաստան.«Պետք է շարունակել համագործակցել Սիրիայի կառավարության հետ»

ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվայի քաղաքականությունն է՝ համագործակցել Սիրիայի կառավարության հետ ահաբեկիչներին դիմակայելու համար»:Այս մասին հայտնում է Թասնիմ լրատվական գործակալությունը: Չորեքշաբթի օրը հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու նախագծի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ, Սերգեյ Լավրովը  նշել է.«Նման նախագիծ  կարող է իրագործվել միայն պաշտոնական Դամասկոսի հետ համադրումներ կատարվելու դեպքում»: «Սիրիայի տարածքում… Կարդալ ավելին »

Ֆրեզնոյում կներկայացվի Գրիգոր Նարեկացու տաղերի թարգմանությունը

Փետրվարի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում կկայանա Գրիգոր Նարեկացու տաղերի թարգմանությունների շնորհանդեսը (The Festal Works of St. Gregory of Narek, Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia), որի հեղինակը դոկտոր Աբրահամ Տերյանն է: Asbarez-ի հաղորդմամբ` շնորհանդեսը կանցկացվի Ֆրեզնոյի ցուցահանդեսների սրահի հայկական թանգարանում: Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:30-ին, շնորհանդեսը` 19:00-ին, իսկ գրքերի ստորագրումը` 20:00-ին: Նշվում է,… Կարդալ ավելին »