Ամենօրյա արխիվներ: 22.02.2017

Արիանա Հովսեփյանը պաշտոնյաների անուններ է հրապարակելու

Newspress.am-ի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանն, ով պաշտոնապես դարձել է միջազգային հեղինակավոր IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասաց, որ դատական նիստ է նշանակվել 2017 թ. մարտի 10-ին, և ինքն այդ նիստի ընթացքում պատրաստվում է հրապարակել հայտնի պաշտոնյաների անուններ, ովքեր կապ ունեն իր դեմ հարուցված… Կարդալ ավելին »

Մարգարյանը վստահ է՝ «բանակից շատ-շատերը ուզենալու են Օհանյանի օգտին քվեարկեն»

Երկու օր առաջ հանդիպելով Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած պաշտպանության նախարարն է գլխավորում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը, բանակում միջկուսակցական քննարկումներ չեն լինելու, և զգուշացրեց, որ «նման փորձերը պատժվելու են»: Հաշվի առնելով, որ նախկին պաշտպանության նախարար, այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սեյրան Օհանյանը պարբերաբար հայտարարում է, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին… Կարդալ ավելին »

«Քաղաքացի դիտորդը» նախատեսում է հետևել ընտրողների 98 տոկոսի քվեարկությանը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, իրենք նախատեսում են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասերում ունենալ շուրջ երեք հազար հինգ հարյուր դիտորդներ: «Այս պահին պլանավորված է, որ մենք ներկա կլինենք մոտ 1750 ընտրատեղամասում, և մեր դիտորդները կհասնեն մոտավոր 3500-ի: Այս պահին արդեն 2800 հոգի ունենք գրանցված, և կարծում եմ, կհասնի դա մինչև 3500-ի: Փաստորեն հանրապետությունում… Կարդալ ավելին »

ԵՄ դեսպանները հավանություն տվեցին Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմին

Այսօր Բրյուսելում Եվրամիության երկրների դեսպանները հավանություն տվեցին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը: Միաժամանակ, նրանք հավանություն տվեցին նաև Վրաստանի հետ այդ համաձայնությունը սառեցնելու պայմանագրի նախագծին, ինչը կողմերի միջև վիզային ռեժիմը վերացնելու նախապայմաններից մեկն էր: Եվրամիության դեսպանների որոշումը կարևոր քայլ է համարվում Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Եվրամիության պաշտոնյաները Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել են,… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյան․ «Ոչ մի բանից չեմ վախենում»

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»․ «Ազատություն»․ — Պարոն Օհանյան, գնահատական էի Ձեզանից խնդրում: Մամուլը անընդհատ գրում է, որ կարող է Ձեր դեմ քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում Ձեր անունը կապվի: Դուք հնարավոր համարո՞ւմ… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Սոչիում կմասնակցի զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:    

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության 2017թ. համագործակցության ծրագիրը

Փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի Երևանի գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Դատարանը մերժեց «Միայնակ Գայլի» միջնորդությունը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» բողոքը: Խանդոյանը իր պաշտպանների միջոցով դատարանին խնդրում էր վերացնել տեսակցությունների արգելքը և թույլ տալ հանդիպել հարազատների հետ:  

Ոստիկանապետը պահանջել է ընտրությունների ընթացքում պահպանել օրենքի տառն ու ոգին

Փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը քննադատել է Թուրքիայի քաղաքականությունը

Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում. նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ… Կարդալ ավելին »