Ամենօրյա արխիվներ: 21.02.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:… Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը շահագրգռված է եվրոպական բիզնեսի հետ համագործակցությամբ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի… Կարդալ ավելին »

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը: ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման… Կարդալ ավելին »

Աշխարհում սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական միջազգային հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է, որ աշխարհի չորս երկրներում՝ Հարավային Սուդան, Նիգերիա, Սոմալի, Եմեն, սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա: Կազմակերպության տվյալները հրապարակել BFMTV-ն: Փորձագետների գնահատմամբ՝ Եմենում թերսնուցումից տառապում է 462 հազար երեխա, Նիգերիայում՝ 450 հազար: Սոմալիում երաշտի հետևանքով մահվան շեմին է հայտնվել 185 հազար երեխա, մի քանի ամիս անց նրանց թիվը… Կարդալ ավելին »

Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հանդիպումը Իրանի նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրիին

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-զրույցը կայացավ փետրվարի 21-ին Թեհրանում:  

Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի դեմ ցույցերը

Բահրեյնցիները մայրաքաղաք Մանամայում բողոքի ցույց են անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցույցը կայացել է ի նշան բողոքի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մի երիտասարդի սպանության: Երկուշաբթի օրը Բահրեյնի ռեժիմի զորայինները կրակ բացելով Աբդոլլահ Ալ Աջուզի ուղղությամբ՝ սպանել են նրան: «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ երիտասարդի զոհվելուց հետո Ալ-Նավդիրաթ և Ալ-Մաամիր տարածքների բնակչությունը բողոքի ցույց է… Կարդալ ավելին »

Շոյգուն հայտարարել է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մեծ հավանականության մասին

Մեծ է հավանականությունը, որ «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է RIA Novosti-ն։ «Մեծ է հավանականությունը, որ «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի։ Դրանց իրականացումը թույլ է տալիս ռեսուրսների սահմանափակ ծախսերով եւ սեփական զինամթերքի ու զինված ուժերի սահմանափակ օգտագործմամբ կործանել տարածաշրջանային գերտերությունների՝ հասնելով քաղաքական եւ տնտեսական նպատակներին»,-ասել… Կարդալ ավելին »

Կանադան ուժեղացնում է ԱՄՆ–ի հետ սահմանի վերահսկողությունը

Կանադական Քվեբեք նահանգում աճում է ԱՄՆ–ից եկող եւ ապաստան խնդրող միգրանտների թիվը։ Կանադայի իշխանությունները ստեղծել են պոտենցիալ փախստականների ընդունելության ժամանակավոր կենտրոն։ Կանադան ուժեղացնում է ԱՄՆ–ի հետ սահմանի վերահսկողությունը իր Քվեբեք նահանգում՝ պոտենցիալ փախսատականների կողմից սահմանը հատելու ապօրինի դեպքերի թվի աճի պատճառով, հաղորդում է «Գերմանական Ալիք»–ը՝ վկայակոչելով Toronto Star թերթը։ Կանադական CBSA սահմանապահ ծառայությունը եւ RCMP… Կարդալ ավելին »

Ռամազան Աբդոլլահ.«Սիոնիստական ռեժիմը վատ պայմաններում է հայտնվել»

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտւղար Ռամազան Աբդոլլահ Շալահն ասել է.-«Սոնիստական ռեժիմն անբարենպաստ պայմաններում է հայտնվել և դիմակայում է ներքին բազում խնդիրներ» Թեհրանում կայացած Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության 6-րդ համագումարի շրջանակում Ռամազան Աբդոլլահ Շալահն անդրդառնալով Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթին, շնորհակալություն է հայտնել Իսրայելի դեմ մղվող պայքարում Պաղեստինի ժողովրդին ցուցաբերած աջակցության կապակցությամբ: Ռամազան Աբդոլլահ Շալահն գնահատելով Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության… Կարդալ ավելին »

Վրաստանի ԱԳՆ. Լեգիտիմ չենք ճանաչում հանրաքվեն Ղարաբաղում

Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը չի ճանաչում ԼՂ անկախությունը, հետևապես այնտեղ անցկացված հանրաքվեի արդյունքները: Վրաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ երկխոսությունը հակամարտող կողմերի միջև շարունակվի և կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Հիշեցենք՝ երեկ, Արցախում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե: Zham.am