Ամենօրյա արխիվներ: 20.02.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց… Կարդալ ավելին »

Հաշվիչի ցուցանիշն ու էլէներգիայի իրական ծախսը չեն համապատասխանում իրար

Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, վճարները սպասվածից ավելին են լինում: Քաղաքացիները  լուրջ կասկածներ ունեն, որ վճարները չեն արտահայտում սպառման իրական ծախսերը: Բնակիչները ոչ պակաս մտահոգված են էլեկտրաէներգիայի  իրական ծախսի և հաշվիչի ցուցանիշների անհամապատասխանությունից: Բնակիչները այնքան չեն վստահում Հայաստանի էլեկտրական ցանցերի տեղադրած հաշվիչին ու դրա ցուցանիշներին, որ արդեն 2-րդ հաշվիչն են տեղադրում, արդեն՝ բնակարանում: Զրուցակիցս… Կարդալ ավելին »

Միայն գլխավոր խնդիրը լուծելուց հետո. Թբիլիսիում ռուս-վրացական հարաբերությունների մասին

Վրաստանում գտնում են, որ աբխազական կամ հարավօսական առևտրային միջանցքները կարող են վերագործարկվել միայն ՌԴ-ի հետ գլխավոր հարցը լուծելուց հետո: «Վերին Լարսի փոխարեն տրանսպորտային հաղորդակցության իրականացումը Հարավային Օսիայով նշանակում է ճանաչել Օսիայի անկախությունը»,- «Ռադիոլուրին» ասել են վրացի փորձագետները: Տնտեսական հարցերով վրացի փորձագետ Գիա Ջանդիերին անդրադառնալով օրեր առաջ վրաց-ռուսական բանակցություններում առաջ քաշված «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագրին, ըստ որի կողմերը… Կարդալ ավելին »

Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ

3-րդ, 4-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքումնպաստ նշանակելու համար ստացվել է 8 հազար 400 դիմում: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումնշեց ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության Կենսաթոշակայինապահովության վարչության պետ ԱնահիտԳալստյանն` ընդգծելով, որ իրենց թվերըտարբերվում են այդ տարիհանրապետությունում ծնված երեխաներիթվից, որովհետև ծնողը հնարավորություն ունինպաստի դիմումը ներկայացնել երեխայիծնվելուց 12 ամսվա ընթացքում: Եթեընտանիքում ծնվել է առաջին կամ… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հագեցած օրակարգը ենթադրում է ոչ պակաս հագեցած շփումներ Նախատեսվո՞ւմ է արդյոք առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հնարավո՞ր է արդյոք գագաթաժողով: Եթե այո, ապա կա՞ն արդեն հստակ ժամկետներ։ց. Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան։ Մի քանի օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման  հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:… Կարդալ ավելին »

«Մշակութային կանգառ». Նոր Կամերատա անսամբլը հանդես կգա Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

Ս. թ. փետրվարի 24-ին, ժամը 15:30-ին, Աշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի` Նոր Կամերատա անսամբլը: Ծրագրում կհնչեն` Վ. Ա. Մոցարտի «Դիվերտիսմենտ թիվ 17-ը», Գոռ Հովհաննիսյանի` Լարային սեպտետը, Արման Պադարյանի` 3 Պիեսը: Կկատարեն Աննա Մարգարյանը /ջութակ/, Իվետա Կորկինան /ջութակ/, Արուսյակ Հեքիմյանը /ջութակ/, Արփինե Մարկոսյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության հուշագիր:   Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների… Կարդալ ավելին »

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

Ս. թ. փետրվարի 8-12-ը, Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի: Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը և մրցույթի կազմակերպիչն է ճանաչված «EPTA – MALTA» /«Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն»/ կազմակերպությունը: Մրցույթի ժյուրիի… Կարդալ ավելին »

Սուրեն Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է PricewaterhouseCoopers ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել… Կարդալ ավելին »