Ամենօրյա արխիվներ: 18.02.2017

«Խաղաղության մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին». Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:  Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության… Կարդալ ավելին »

Թուրքիան անօրինական է համարել ԼՂ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ պաշտոնապես չի ընդունելու ԼՂ սահմանադրական բարեփոխումներն ու դրա արդյունքները : «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ այդ մասին հայտարարելով, նշել է, որ ԼՂ-ի տարածքը 25 տարի է ինչ գրավված է հայկական ուժերի կողմից: «Անկարան դատապարտում է այդ տարածքում հանրաքվեի անցկացումը, ինչը ոտնահարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն… Կարդալ ավելին »

Թեհրանում կայանալու է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային համագումարը

Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության 6-րդ միջազգային համագումարին, որը կայանալու է փետրվարի 21-ին և 22-ին Թեհրանում, մասնակցելու են աշխարհի 80 երկրի 700 հյուրեր : Համագումարը մեկնարկելու է հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձով: Այդ մասին տեղեկացրել է համագումարի խոսնակը: Քազեմ Ջալալիի հավաստմամբ՝ «Բոլորս միասին պաշտպանենք Պաղեստինը» նշանաբանով միջազգային համագումարը կայանալու է խորհրդարանների և պատկան հանձնաժողովների նախագահների մակարդակում և Դիմադրության անվանի… Կարդալ ավելին »

Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա: Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր… Կարդալ ավելին »

Ինչպես ԼՂ-ի ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի ԼՂ-ի ապագան. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամներին կոչ է անում դեռևս վառոդը չոր պահել, քանի որ պայքարը շարունակվում է: ԵԿՄ 11-րդ համագումարում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր Ադրբեջանում դեռ ոմանք պատրանքներ ունեն, թե ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված և հետևաբար խոցելի: ՀՀ նախագահի խոսքով, այս սին պատրանքներից… Կարդալ ավելին »

Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է զսպել Թուրքիային

Սիրիայի կառավարությունը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Անկարային վերջ տալ Սիրիայի դեմ կրկնվող հարձակումների և խախտումների քաղաքականությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին ուղարկել է երկու միանման նամակ, որոնք իրազեկում են Թուրքիայի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության… Կարդալ ավելին »

Ալիևը պահանջել է հայկական ուժերի հեռացումը ԼՂ-ի տարածքներից

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ հեռուստատեսությամբ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է ԼՂ-ի տարածքներից հայկական ուժերի հեռացումը: «Տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու միմիայն Ադրբեջանի տարածքներից ուժերի հեռացման, ինչպես նաև հողատերերի տուն վերադարձի դեպքում».ավելացրել է  Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ իր երկիրը ցանկանում է պահպանել տարածքային ամբողջականությունը և ոչ մի դեպքում չի ընդունելու ԼՂ-ի անկախությունը: Հայաստանի… Կարդալ ավելին »

Իրանի խորհրդարանի միջուկային կոմիտեն քննարկել է ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի մանրամասները

Իրանի խորհրդարանի միջուկային կոմիտեն քննարկել է ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի մանրամասները: Այդ մասին տեղեկացրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանության ու արտաքին քաղաքականության կոմիտեի անդամը: Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, ՀԳՀԾ-ի քննարկման կապակցությամբ Մորթեզա Սաֆարի Նաթանզին ասել է.«Իրանի դեմ կիրառված շրջափակումները եղել են էներգետիկայի, տրանսպորտի, բանկային ու ապահովագրական ոլորտներում: ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի համաձայն՝ նշված ոլորտներում ամբողջությամբ վերացվել են… Կարդալ ավելին »

Նալբանդյանն ու դե Միստուրան քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովին փետրվարի 17-ին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է… Կարդալ ավելին »