Ամենօրյա արխիվներ: 16.02.2017

«Ծառուկյան դաշինք»-ը հրապարակեց իր ցուցակի առաջին տասնյակը

Այսօր հրապարակվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, չորրորդը Երևանի Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն է, հինգերորդը՝… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվել են կուսակցության գրեթե բոլոր «հնաբնակները»

Ի տարբերություն իշխող Հանրապետականի համապետական ցուցակի առաջին հինգ անունների՝ ավելի ստորին հորիզոնականներում, այսպես կոչված, «անակնկալ թեկնածուներ» չկան: 14 տարվա ընթացքում այս խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որոնց ընդառաջ, նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդգրկվել իշխող ուժի ցուցակում: ՀՀԿ-ի՝ այսօր հրապարակած ցուցակից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, նրա տեղակալ Հերմինե Նաղդալյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը,… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանն ընտրապայքարում չի լինի

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին անդամ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իր հայրը ընտրապայքարում ներգրավված չի լինի։ Նախկին վարչապետի որդին առաջադրվելու է «Ծառուկյան դաշինք»-ի կողմից Արարատի մարզում, այսպես ասած, ռեյտինգային կամ տարածքային ցուցակով։ Հարցին, թե իրեն կհաջողվի՞ Արարատում պարտության մատնել իշխող Հանրապետականի թեկնածուներին՝ հաշվի առնելով, թե ովքեր են… Կարդալ ավելին »

Պուտին․ ՌԴ և ԱՄՆ հետախուզական գործակալությունների միջև շփումների վերականգնումը կբխեր երկու երկրների շահերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ՌԴ և ԱՄՆ հետախուզական գործակալությունների միջև շփումների վերականգնումը կբխեր երկու երկրների շահերից և կնպաստեր ահաբեկչության դեմ պայքարի հզորացմանը: «Ակնհայտ է, որ հակաահաբեկչական պայքարի հարցում բոլոր շահագրգռված պետությունները և միջազգային կառույցները պետք է համագործակցեն»,- ասել է Պուտինը:     «Ազատություն» ռ/կ

Թուրքմենստանի նախագահը ներում կշնորհի 828 բանտարկյալների

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը պատրաստվում է ներում շնորհել 828 բանտարկյալների: Ենթադրվում է, որ ներման որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին Թուրքմենստանում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ: Բերդիմուխամեդովը տարին մի քանի անգամ ներում է շնորհում: Վերջին հրամանագրով, որն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին՝ Թուրքմենստանի Չեզոքության օրը, ազատություն է ստացել 651 բանտարկյալ: Ներումը քաղբանտարկյալներին չի վերաբերում:    … Կարդալ ավելին »

Բոննում առաջին անգամ հանդիպել են Լավրովը և Թիլերսոնը

Այսօր Բոննում՝ «Մեծ քսանյակի» արտաքին գերատեսչությունների համաժողովի շրջանակներում առաջին անգամ հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Հանդիպումից առաջ Լավրովն ասել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ներքին գործերին: Նշելով, որ Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն մեծ թվով հիմնախնդիրներ, Լավրովը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի կազմել ապագա համագործակցության… Կարդալ ավելին »

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակի առաջին համարն է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդի» առաջին համարն է Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների»… Կարդալ ավելին »

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առ այն,… Կարդալ ավելին »

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայում հրադադարը վերահսկող խումբ կստեղծեն

Աստանայում հանդիպման արդյունքում որոշում է ընդունվել ՌԴ, Թուրքիա, Իրան համատեղ խումբ ստեղծելու վերաբերյալ, որի գործունեությունը ուղղված կլինի Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի տնօրեն Սերգեյ Վերշինինը: «Աստանայում կատարվածի հստակ արդյունքը միացյալ խումբ ստեղծելու մասին որոշումն է, որում ընդգրկված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Խումբը կաշխատի Սիրիայում… Կարդալ ավելին »

Եմենը դատապարտել է Սանայում սգո արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի իրականացրած ոճրագործությունը

Եմենի «Ազգային փրկություն » պետության  մարդու իրավունքների նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է մի հաղորդագրություն, որում «վայրագ ոճրագործություն» է որակել Սանա նահանգի հյուսիսային Էրհոբ թաղամասում կանանց մասնակցությամբ սգո արարողության ժամանակ իրականացված ավիահարձակումը: «Սաուդյան Արաբիան Եմենի վրա հարձակումներ կատարելով փաստորեն խախտել է մարդկային ու բարոյական բոլոր նորմերը». ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Եմենի… Կարդալ ավելին »