Ամենօրյա արխիվներ: 12.02.2017

Շահին Միրզոևն ընտանիքով Ադրբեջանից Հայաստան է փախել և ժամանակավոր ապաստան խնդրել ՀՀ իշխանություններից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը. «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն… Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն աշխատում է թեթեւացնել Հայաստանի տրանսպորտային հաղորդակցության անհարմարությունները. Սոկոլով

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը վստահեցնում է, որ ԵԱՏՄ շրջանակում նպատակաուղղված աշխատանք է տարվում տնտեսական ինտեգրացիայի խորացման ուղղությամբ, որը նաեւ անդրադառնում է տրանսպորտային ոլորտի ծառայություններին: Այս մասին նա ասաց Հայաստանում մեկնարկած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցության շրջանակում: «Նախ կարող եմ ասել՝ ուրախ եմ, որ խորհրդակցությունն անցկացվում է… Կարդալ ավելին »