Ամենօրյա արխիվներ: 09.02.2017

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է BBC -ին

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ բրիտանական հեռարձակման կորպորացիան՝ BBC-ն (British Broadcasting Corporation) կեղծ և անիրական լուրեր է տարածում: Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը,  Ջերեմի Կորբինը BBC-ին մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ: Նա հավելել է.«BBC-ն ժամկետ է նշանակել Լեյբորիստական  կուսակցության առաջնորդի  պաշտոնից հեռացման  մասին ,ինչն անհիմն է»: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի… Կարդալ ավելին »

Վարչապետը խստագույնս զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն»… Կարդալ ավելին »

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետը ներկա է գտնվել կազմակերպված միջոցառմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:  

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱԱԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր:  

ՀՀ գլխավոր դատախազության կողմից բացահայտվեց հերթական յուրացման դեպքը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին: Այս մասին հայտնում… Կարդալ ավելին »

Հզոր պայթյուն՝ Ֆրանսիայի ԱԷԿ-ում

Ֆրանսիայում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ֆլամանվիլ ատոմակայանում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 10-ին, զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղրոդվում: Ֆրանսիան լրատվամիւոցների  վտանգ չկափոխանցմամբ, նախնական տեղեկություններով ռադիացիոն արտահոսքի  Armradio  

ԼՂ հարցում ստատուս քվոն չի բավարարում ոչ մեկին. Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն չի բավարարում ոչ մեկին: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Որպես նախարար՝ իմ պաշտոնավարման ժամանակ մի քանի անգամ բավական մոտ ենք եղել այդ հարցում առաջընթացին: Բոլորը հասկանում են, որ այսօր գործող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում, բացի, գուցե, հայկական կողմից»,-ասել… Կարդալ ավելին »

Բելառուսին վրդովեցրել է ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու առաջարկը

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ, փոխանցում է Интерфакс-ը: «ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը բարձրացնելու առաջարկը զուրկ է իրավական հիմքերից», — նշել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարատուղար Դմիտրի Միրոնչիկը: Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ին… Կարդալ ավելին »

Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումն Ադրբեջան

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը, փոխանցում է Sputnik-ը: «Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի… Կարդալ ավելին »

Հռոմի Պապը քննադատել է Մյանմարում Ռոհինգիա մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները

Համաձայն Press TV հեռուստաընկերության հաղորդման`  չորեքշաբթի օրը Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ Մյանմարի մուսուլմաններն արդեն երկար տարիներ տառապում են   միայն այն պատճառով, որ ապրում են իսլամ կրոնի ու մշակույթի համաձայն: Ընդգծելով Մյանմարի մուսուլմանների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, Պապը  հավելել է. «Մուսուլմանները Մյանմարից արտաքսվել ու տարհանվել են»: Հատկանշական է, որ  ՄԱԿ-ը մի զեկույցում հայտարարել է, որ… Կարդալ ավելին »