Ամենօրյա արխիվներ: 07.02.2017

«դեմբելները» նորակոչիկներին պատմում են քառօրյա պատերազմի մասին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մատաղիսի զորամասում նորակոչիկները ծանոթանում են ոչ միայն զինվորական պատրաստվածությանը, այլ նաև, իրենց լեզվով ասած, դեմբելների հետ։ Վերջիններս նորակոչիկներին ներկայացնում են քառօրյա պատերազմում իրենց և սպաների կողմից կատարված հերոսական գործողությունները, ինչի շնորհիվ հակառակորդը չկարողացավ հասնել իր նպատակին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի       © shamshyan.com

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել

Ռուսաստանը կարող Է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: «Խոսքը վերաբերում Է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս… Կարդալ ավելին »

Թրամփի որդեգրած տնտեսական կուրսը մեծ փոփոխությունների կարող է հանգեցնել

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո մեծ փոփոխությունները համաշխարհային տնտեսությունում գրեթե անխուսափելի էին: Դա պայմանավորված է ոչ միայն հանգամանքով, որ Թրամփն իրեն նախորդող Օբամայի վարած կուրսի շարունակողը չէ, այլ նաև նրա նախընտրական ծրագրում ներկայացրած բավական ռադիկալ խոստումներով ու նախագահությունը ստանձնելուց հետո արդեն իսկ ստորագրած որոշումներով: Նման հայտարարություններից թերևս կարելի է առանձնացնել Թրամփի կողմից ամերիկյան… Կարդալ ավելին »

Գերմանիան պնդում է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքանություններին

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական հովանավորչական քաղաքականություններին: «ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրիսն ասել է.-«Գերմանիան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի տնտեսական հովանավորչական քաղաքականություններին»: Ավելի վաղ զգուշացնելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սխալ որոշումների մասին, Ցիպրիսը նշել էր, որ տնտեսական հովանավորչական քաղաքականությունը կարող է վնասել բոլոր կողմերին, այդ թվում նաև ԱՄՆ-ին:… Կարդալ ավելին »

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել  է  Հայաստանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը:  Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում ևս համապատասխան… Կարդալ ավելին »

Վիճակագիր. Հայաստանում գնաճի վիճակը բարվոքն է ոչ միայն ԱՊՀ- ում, այլեւ՝ ԵՄ- ում

Այս տարվա առաջին ամիսը որքանով է գոհացրել միջին հայ սպառողին: Ինչ են արձանագրում վիճակագիրները, ինչ են պարզել սպառողի շահերի պաշտպաններն ու ինչ է ասում սպառողը: Պաշտոնական տվյալներն արտացոլում են այն պատկերը, որի մասին բարձրաձայնում է սպառողը: 2017 թվականի հունվարին մեկ ամիս առաջ գրանցված տվյալների համեմատ ապառողական շուկայում արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ՝ նշում է ՀՀ… Կարդալ ավելին »

Օրվա լավ մասը համարենք ավարտված. Յունկերը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Եվրոպահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը նախօրեին անդրադարձել է դժվարություններին, որոնք առկա են Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերություններում, հաղորդում է Reuters գործակալությունը: «Շնորհակալություն, լավ օր եմ մաղթում բոլորիդ: Ես այժմ պատրաստվում եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, այսպիսով, օրվա լավ մասը համարենք ավարտված»,-ասել է Յունկերը լրագրողներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել է այցելել Եվրամիության և երկրի միջև նոր… Կարդալ ավելին »

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսն այցելել էր Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն

ԻԻՀ հեղափոխության 38-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը բացվել է մատյան: Այսօր մատյանում գրառում է արել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը: Լուսանկարները` Գևորգ Պողոսյանի

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը հաջողություններ է գրանցել

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7-ին: Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության տարածած հայտարարության մեջ  ասվում է. «Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաեւ Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել… Կարդալ ավելին »

Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում 102 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարող ոստիկանությունը Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել է 102 մարդու: Իսլամ Ազերի կայքի հաղորդմամբ, փետրվարի 7-ին, Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունն այդ երկրի 30 նահանգներում Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել է 102 մարդու: Ձերբակալվածների մեծ մասը Ղունիե նահանգի բնակիչներ են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Գյուլենի խմբին: Թուրքիայի ձախողած հեղաշրջումից հետո,… Կարդալ ավելին »