Daily Archives: 05.02.2017

Մանչեսթեր Սիթի — Սուոնսի (մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում)

By | 05.02.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Սուոնսիին»: Թիմերը դուրս են գալու խաղադաշտ հետևյալ մեկնարկային կազմերով. «Մանչեսթեր Սիթի». Կաբալյերո, Սթոունս, Կոլարով, Կլինի, Ֆերնանդինյո, Տուրե, Սթերլինգ, Դե Բրյունե,Սիլվա Սանե, Ժեզուս «Սուոնսի». Ֆաբիանսկի, Օլսոն, Մոուսոն, Ֆերնանդես, Նոուտոն, Կորկ, Ֆեր, Քերոլ, Սիգուրդսոն, Ռաուտլեջ, Լյորենտե   https://youtu.be/VZ9qlLUOePI Արմսպորտ

Աղասի Աղասյան. Հեռանում եմ հպարտ. թքած ունեմ իմ մարզակոշիկներից էժան մարդկանց վրա

By | 05.02.2017

Ծանրամարտի Հայաստանի առաջնության 95 կգ քաշային կարգում 2-րդ արդյունքն է ցույց տվել Աղասի Աղասյանը: Աղասյանը 400 գրամ ավելի է եղել 85 կիլոգրամից, ուստի հանդես է եկել ավելի բարձր քաշային կարգում: Այդ կարգում հաղթած Կարուշ Ղուկասյանը Աղասյանից մոտ 10 կգ ծանր է եղել: Վերջին մոտեցումից հետո Աղասին հանել է մարզակոշիկները՝ թողնելով այն հարթակին: Բացի այդ, նա… Read More »

Ամերիկացի լրագրողը ներողություն է խնդրել մուսուլմաններից

By | 05.02.2017

ԱՄՆ անվանի լրագրողը ներողություն է խնդրել բոլոր մուսուլմաններին: «Ամերիկացիները պետք է կանգնեն ծայրահեղականության դեմ».ասել է ամերիկացի լրագրողը: Իրանի լուրերի գործակալության տեղեկատվական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ անվանի գրող, լրագրող, և «Pulitzer»-ի երկու մրցանակակիր Նիկոլաս Քրիստովն անդրադարձել է Թրամփի հակամիգրացիոն հրամանագրին: Նա ասել է.«Մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու անխոհեմ հրամանի պատճառով, ամերիկացիները ստորացել են»: Նշելով, որ Դոնալդ Թրամփը ողջ երկրի ներկայացուցիչը… Read More »

Սիրիայի բանակի առաջխաղացումը Հոմսում

By | 05.02.2017

Սիրիայի բանակն իր օպերացիան տարածել է Հոմսի արևելկան Հաղլ Ալ-Մեհրի ուղղությամբ: «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սիրիայի պատերազմի տեղեկատվական շտաբը կիրակի օրը տեղեկացրել է այն մասին, որ բանակային ուժերն օպերացիա են իրականացրել ԻԼԻՊ-ի ուժերի դեմ ՝ շարժվելով դեպի Ղարիա Ալ-Բեյզայի և Հոմսի Ալ-Թիֆուրի օդանավակայանի կողմը: Դա այն դեպքում, երբ շաբաթ օրը Հոմսի արվարձանային շրջանում, Դիրֆուլում, Քաֆարլահայում,… Read More »

Իրանի ռադիոհեռուստատեսության «Առաջին Ալիք»-ի հարցազրոյցը Թեհրանի հայոց առաջնորդի հետ

By | 05.02.2017

Շաբաթ 4 փետրվար 2017-ի առավոտյան,Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության «Առաջին Ալիք»-ի նկարահանութեան խումբը, իրագործելու համար «Իրանը, իմ հայրենիքը» խորագրով հարցազրոյցը։ Վերոյիշյալ ծրագիրը ներկայացնում է Իրանում բնակվող ազգերի, ցեղերի, կրոնների միասնական եւ խաղաղ ու համատեղ համակեցությունը։ Սրբազան հայրը հարցազրոյցում ներկայացրեց իրանահայութեան պատմականը, հայության ու Հայաստանի դարավոր սերտ հարաբերությունը… Read More »

Հայաստանը միացել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

By | 05.02.2017

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը… Read More »

Քրդերի հետ կապված զարգացումների նոր սցենարները. Hürriyet, Թուրքիա

By | 05.02.2017

Գնալով պարզ է դառնում, որ Թուրքիայում հանրաքվեի հանգեցնող գործընթացում, ինչպես նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևման գործընթացում քրդական գործոնը կարևոր դեր կխաղա: Թուրքիայում 2015թ. ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանամետ կուսակցությունները միասին հավաքեցին ձայների 62%-ը, և էրդողանը, իհարկե, հասկանում է, որ չկողմնորոշվածների մեծաքանակ լինելը անհանգստանալու հիմնավոր պատճառ է: Անհանգստանալու երկու լուրջ պատճառ առկա է երկրի… Read More »

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին է հանձնել Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին

By | 05.02.2017

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին է հանձնել Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին: 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժա​ռիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակ​ներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի… Read More »

Բահրեյնում պայթյուն է որոտացել

By | 05.02.2017

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին: «ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Մանամայի Ալ-Բադի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի մեքենաներ: Նախարարության հայտարարությամբ, շաբաթ երեկոյան տեղի ունեցած պայթյունը զոհեր չի խլել: Բահրեյնի իշխանությունները ժողովրդի խաղաղ բողոքի ակցիները բռնաճնշելու նպատակով, ձերբակալել… Read More »