Ամենօրյա արխիվներ: 04.02.2017

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԱԾ «ՌԻԲՈԿ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձևերում հանրությանն առաջարկվող ծառայություններին և… Կարդալ ավելին »

Լապշինին Ադրբեջանին հանձնելու դեպքում բացասական հետևանքներ են սպասվում նախևառաջ Արցախի համար. խմբագրական

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի կողմից հոր՝ Հեյդարի անվան ոսկյա լանջամեդալը ստանալուց եւ հրապարակավ «ես դրա համար վարձահատույց կլինեմ» հայտարարելուց հետո Լուկաշենկոն քայլ առ քայլ կատարում է իր խոստումը եւ Իլհամին հաճոյանալու համար նաեւ այս առիթը բաց չի թողնում: Իսկ առիթն… Կարդալ ավելին »

Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորին մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթային սպառնում է 30-95 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «CNN»-ի թուրքական ծառայությունը, նախկին պատգամավորը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու», «ապօրինի հավաքներ և բողոքի երթեր կազմակերպելու, ղեկավարելու, դրանց շարժումներին մասնակցելու», «ահաբեկչական կազմակերպության (Քրդական բանվորական կուսակցություն (PKK)) քարոզչություն իրականացնելու» մեջ: Բաթմանից HDP նախկին պատգամավոր Այլա… Կարդալ ավելին »

Թուրքիայում 91 գյուլենական է կալանավորվել

Հունվարի 21-ին իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ իրականացված գործողության արդյունքում ձերբակալված 177 անձանցից 91-ը կալանավորվել է: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, լայնամասշտաբ գործողությունն իրականցվել է Թուրքիայի 49 նահանգների 325 հասցեներում, որի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 177 մարդու: Ոստիկանության` մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ընթացակարգն ավարտելով` «ByLock» գաղտնի հաղորդակցության համակարգից օգտվելու մեղադրանքով 67 անձ հունվարի 27-ին,… Կարդալ ավելին »

Ռուս օրենսդիր մարմինները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների խստացումը

ՌԴ-ի պառլամենտի պատգամավորները շեշտել են.«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների ընդլայնման որոշումը ինքնագլուխ և ոչ կառուցողական քայլ է»: Փետրվարի 4-ին, «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ-ի պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սկուցկին ասել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների ընդլայնումը հակասում է Վեցյակի խմբի հետ միջուկային համաձայնության հետ»: Նա հավելել է.«Իրանը շարունակում է իրականացանել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»: ՌԴ-ի… Կարդալ ավելին »

ԵՄ-ը տեղի է տվել է Իսրայելի ճնշումներին

Սիոնիստական ռեժիմի կողմից գործադրվող շարունակական ճնշումների հետևանքով ԵՄ-ի կրճատել է Գազայի գոտում աշխատող անձնակազմի աշխատավարձը: Ղոդս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Շին Հուա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵՄ-ի լրատվամիջոցների հարցով պատասխանատու Շադի Օսմանն ասել է.«Իսրայելի կողմից գործադրվող շարունակական ճնշումների արդյունքում Գազայի գոտում աշխատող անձնակազմի աշխատավարձի կրճատման հարցով ԵՄ-ը վավերացրել է իր նոր ֆինանսական քաղաքականությունը»: Օսմանը շեշտել է.«Իր նոր… Կարդալ ավելին »

Վրաստան. ի՞նչ կտա ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը

2017թ փետրվարի 2-ը Վրաստանի համար դարձավ բավական կարևոր ամսաթիվ, քանի որ Եվրախոհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը: Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-Վրաստան բանակցությունները սկսվել էին դեռևս 2012 թվականին (սպասվում է, որ ԵՄ-ն մոտ ապագայում նման բանակցություններ կսկսի նաև Հայաստանի հետ): ԵՄ միգրացիոն ճգնաժամի պատճառով շուրջ կես տարի ձգձգված այս որոշման… Կարդալ ավելին »

Արաբիան խանգարում է փրկարար նավերին Եմենի նավահանգիստներ հասնել

Արաբիան խանգարում է հումանիտար օգնությունների նավերին Եմենի նավահանգիստներ հասնել: Շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է.«ՄԱԿ-ը պաշտոնապես Եմենի արևմտյան Ալ-Հադիդա նավահանգստի պատասխանատուներին հայտարարել է, որ Արաբիան և նրա դաշնակիցները խոչընդոտում են հումանիտար կամ ցանկացած այլ տեսակի օգնություններ փոխադրող նավերի մուտքը նավահանգիստներ»: Արաբիայի նավերը ռմբակոծել են Եմենի արևմտյան ափերը՝ հումանիտար օգնությունների մատակարարումը խափանելու նպատակով:… Կարդալ ավելին »

Ջեյմս Մեթիսի հակաիրանյան դիրքորոշումը Ճապոնիայում

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է: Այդ հայտարարությունը նա արել է Տոկիոյում իր ճապոնացի պաշտոնակից Տոմոմի Ինադայի հետ հանդիպման ավարտին: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ պետությունը համաշխարհային ահաբեկչության հովանավորներից մեկն է: Մենք դա պետք է հասկացնենք Իրանին»,-նշել է Պենտագոնը: Միևնույն ժամանակ Մեթիսը կարծիք է հայտնել, որ… Կարդալ ավելին »

Սիրիայում ՌԴ դեսպանության ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպանության ուղղությամբ կրակոցների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, կրակը վարվել է Ջոբար թաղամասից: «Արկերից մեկը պայթել է դեսպանության համալիրի տարածքում, իսկ երկրորդը դեսպանությունից 20 մետր հեռավորության վրա»,- նշված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում նաև շեշտել են, որ այս հանցագործություն չի… Կարդալ ավելին »