Ամենօրյա արխիվներ: 02.02.2017

Արարատի մարզի երեք գյուղապետեր ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել

Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների գյուղապետերը դուրս են եկել ՀՀԿ-ից: «Դիմում են ներկայացրել: Այսօր ստացել ենք չորս դիմում: Մեկը շարքային կուսակցական էր, և երեք համայնքի ղեկավարի: Այլ դիմումներ չունենք», — «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Ազատության» հարցին, թե ո՞ր մարզից է դիմում ներկայացրած շարքային կուսակցականը, Թադևոսյանը պարզաբանեց՝ «Արարատի… Կարդալ ավելին »

Փետրվարի 12-ին մի շարք համայնքներում նշանակված են ՏԻՄ ընտրություններ

2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: «Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների… Կարդալ ավելին »

Անգելա Մերկելը ժամանել է Անկարա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը: Նշվում է, որ Մերկելի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Գերմանիայի կանցլերն այսօր հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, ինչպես նաև կայցելի Թուրքիայի Մեջլիս: Կայքը նշում է, որ Մերկելն առաջին անգամ Թուրքիա այցի ժամանակ… Կարդալ ավելին »

Ադրբեջանը «հրաժարվում է իր գերեվարված զինծառայողից»

Ղարաբաղյան կողմը, մինչդեռ, հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է բանակից զորացրված զինծառայողը, զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս՝ դիվերսիոն խմբի կազմում, ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք: Նախօրեին ժամը 15:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ… Կարդալ ավելին »

Նախկին ոստիկանապետը՝ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար

Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կզբաղեցնի իշխող Հանրապետականի (ՀՀԿ) Արարատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը: Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հանրապետականից նման առաջարկ արվել է և ինքն էլ ընդունել է: Նշենք, որ երեկ, Արարատի կառույցի արդեն նախկին ղեկավար, պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետականից դուրս գալու դիմում ներկայացրեց: Պողոսյանն, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Օրը կանցնի շփումների մեջ, սակայն դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի կանցնեն: Շատ ժամանակ կխլեն այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր բազմիցս անտեղի խառնվել են ձեր գործերին:  Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները: Հնարավոր կլինի լուծել անձնական… Կարդալ ավելին »

Հայկազ Բաղմանյանը կարծում է, որ Սեյրան Օհանյանն իշխանությունների հետ է աշխատում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետևում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որևէ… Կարդալ ավելին »

Պաշտոնական անփութությո՞ւն, թե՞ արհեստական խնդիր. ինչո՞ւ են իրականում զինգրքույկներում ուղղումներ արվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների զինգրքույկներում արված, այնուհետեւ անվավեր ճանաչված «մասնակցել է պատերազմական գործողությունների» նշումները մեկնաբանել է պաշտոնական անփութությամբ: «2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների… Կարդալ ավելին »

Միհրան Պողոսյանը սկսել է ընտրարշավը բարեգործության անվան տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատրաստվում է առաջադրվել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, արդեն բացահայտ ընտրարշավ է սկսել: Ընդ որում, դա անում է բարեգործության անվան տակ: Մ. Պողոսյանն իրեն պատկանող «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների դպրոցականների եւ ուսուցչական կոլեկտիվների համար էքսկուրսիաներ է կազմակերպում իրեն պատկանող «Ձմեռային այգում»:… Կարդալ ավելին »

«Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են». Առաքել Մովսիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմների մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ի պատասխան «Առավոտ»-ի հարցին, թե տեղյա՞կ է, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, ասել է. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»: Լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները,… Կարդալ ավելին »