Daily Archives: 01.02.2017

Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

By | 01.02.2017

Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման հարցով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ… Read More »

Վրաստանը չի ցանկանում խնդիրներ առաջացնել Հայաստանի համար գազի տարանցման հարցում

By | 01.02.2017

Վրաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ համաձայնելով շարունակել իր տարածքով գազի մատակարարումը Հայաստանին` Վրաստանն ընդգծում է իր բարեկամ ու հարևան երկրի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման կարևորությունը։ Վրաստանում Հայաստան առաքվող ռուսական գազի թեման շարունակվում է թեժ քննարակումների առարկա մնալ:«Ռադիոլուր»-ը ի մի է բերել ռուսական «Գազպրոմ»-ի հետ ստորագրված համաձայնագրի շուրջ հարևան երկրում տիրող իրարամերժ կարծիքները: Վրաստանի իշխանությունները,… Read More »

ՀՀ կառավարություն է ներկայացվել 2.4 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

By | 01.02.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր… Read More »

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

By | 01.02.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել:  

Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին

By | 01.02.2017

այաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի 2017 թվականի Grand Chess Tour-ին: Մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են 9 շախմատիստ: Դրանք են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Յան Նեպոմնյաշչին եւ Լեւոն Արոնյանը: Ի դեպ, նախնական որոշմամբ մրցաշարին պետք է մասնակցեր ոչ… Read More »

Վլադիմիր Հակոբյան․ Նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը կեղծ էր

By | 01.02.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը կեղծ էր, այսօր տեղեկացրեց նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց դիմումից հետո Ֆեյսբուքը արգելափակել է այն: «Էջի ջնջելով համարում ենք խնդիրը լուծված», — հավելեց Հակոբյանը, ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե դիմելո՞ւ են իրավապահներին էջի հեղինակին գտնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտոնական էջ… Read More »

«Սեյրան Օհանյանը շանտաժ է անում». Արմեն Աշոտյան

By | 01.02.2017

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի թեման այլևս ՀՀԿ-ին չի հետաքրքրում, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված, ինչպես նաև ամբողջական տեսանյութը: «Աբրահամյանը իր համար քաղաքական այլ ճակատագիր էր պատկերացնում, քան Հանրապետականը» «Ազատություն»․ — Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ջրերը սկսեցին նույն հունով չհոսել:… Read More »

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» անթույլատրելի է համարում Միհրան Պողոսյանի գործի կոծկումը

By | 01.02.2017

2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական… Read More »

Ավագանու «Բարև Երևան» խմբակցությանը զարմացրել է բենզինի գինը

By | 01.02.2017

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում տարակուսանք է հայտնում «բենզինի մեծածախ գինը մանրածախ գնին հավասարվելու» առնչությամբ: «Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց թե չէ, մունետիկներն սկսեցին ազդարարել տնտեսության մեջ նկատելի դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի՝ 20 դրամով իջեցման: Բայց արի ու տես, որ այսօր բախվում ենք անպատկերացնելի մի խնդրի. բենզինի մեծածախ… Read More »

Արարատի մարզում 13 հանրապետականներ կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել

By | 01.02.2017

Արարատի մարզպետարանի տասներեք աշխատակից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Կուսակցության գրասենյակում ստացել ենք Արտաշատի շրջանային կազմակերպությունում հաշվառվող 13 մեր կուսակցական ընկերների դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին», — «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Թադևոսյանը այս հրաժարականները կապեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից… Read More »