Հայաստանը մասնակցում է Թեհրանի ոսկու, արծաթի, ակնեղենի ու հարակից արդյունաբերության 9-րդ միջազգային ցուցահանդեսին

Ոսկու, արծաթի, ակնեղենի, ժամացույցի ու հարակից արդյունաբերության 9-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մետաղային ամենաարժեքավոր արտադրանքները, Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեի, իսլամական խորհրդարանի որոշ հանձնաժողովների նախագահների և հարակից միությունների նախագահների ներկայությամբ իր աշխատանքը սկսեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ցուցահանդեսի ընթացքում Իրանի տարբեր նահանգներից ավելի քան 140 ընկերություններ, ինչպես նաև 10 արտասահմանյան ընկերություններ Հայաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Գերմանիայից, Թաիլանդից, Բրիտանիայից ու Բելգիայից ներկայացրել են ոսկու, արծաթի ու ակնեղենի իրենց վերջին արտադրանքներն ու այս արդյունաբերության հետ կապված արդիական սարքերն ու մեթոդները:

Ցուցահանդեսին առընթեր հիշյալ երկրների մասնակցությամբ գումարվելու է ոսկու, ակնեղենի և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արդյունաբերության միջազգային առաջին համաժողովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով