Անհրաժեշտ է դիմակայել ԵՄ-ի փլուզման հավանականությանն ու սպառնալիքներին. Գերմանիա

By | 19.02.2017
Загрузка...

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Անհրաժեշտ է դիմակայել ԵՄ-ի փլուզման հավանականությանն ու սպառնալիքներին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում Brexit-ի կապակցությամբ ասել է. «Երկրների հեռանալով ԵՄ-ն չի լուծարվելու»:

«ԵՄ-ից հեռանալն ու այն ոչնչացնելն անընդունելի է և դա վերաբերում է նաև Եվրոգոտու անդամ Հունաստանին»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ, ԵՄ-ում Բրիտանիայի գործընկերները չպիտի չափից ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերեն Brexit-ի հարցով բանակցություններ վարող այդ երկրի հանդեպ:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է 2017 թվականի մարտին սկսել ԵՄ-ից այդ երկրի հեռացման հետ կապված բանակցային գործընթացը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...