Monthly Archives: Փետրվարի 2017

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.

Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ,  մ հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին,  շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ… Կարդալ ավելին »

«Ընդդիմադիր ուժերը միմյանց քննադատելու փոխարեն պիտի պայքարեն իշխանության դեմ»

«Գնում ենք հաղթելու, որոշումը ժողովրդինն է. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահում է մեզ, փաստացի երկրորդ տեղով անցանք, ունենք 400- ից ավելի ավագանու անդամ, ժողովուրդը վստահում է մեզ»,- նշում է  «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ հանդիպում- քննարկման ընթացքում: -Մենք ունենք խարիզմատիկ, գրագետ առաջնորդ, ներկայացնում ենք ռեալ, իրագործելի ծրագրեր երկրի պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման,… Կարդալ ավելին »

Անջեյ Կասպշիկն ԱՀ ՊԲ -ում

Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս… Կարդալ ավելին »

Փետրվարի 29-ը Հազվադեպ հանդիպվող հիվանդությունների օրն է

Հազվադեպ հանդիպվող հիվանդություններով զբաղվող Եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ը հռչակվել է Հազվադեպ հիվանդությունների դեմ պայքարի օր (Rare Disease Day): Ընտրված օրը պատահական չէ, այն հանդիպում է 4 տարին մեկ անգամ: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռելու հազվադեպ հանդիպվող հիվանդությունների խմբի վրա` միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում աջակցելով այս հիվանդների կյանքի որակի բարելավմանը, բուժման առավել արդյունավետ… Կարդալ ավելին »

Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն ընդունված առաջադեմ ուղեցույցներով: «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում նախարարությունն արդեն իսկ Հայաստանի և Արցախի դիաբետ ունեցող բոլոր երեխաներին և երիտասարդներին ապահովում է գերկարճատև ինսուլինային անալոգով։ Նրանք արդեն կապահովվեն նաև երկարատև ազդեցության ինսուլինային անալոգով։ Այս… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿԱՐՆԵԳԻ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցել կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ,… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ,… Կարդալ ավելին »

Ի՞նչն է համայնքապետի երիտասարդ քրոջն ինքնասպանության դրդել. (նոր մանրամասներ)

Երեկ Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ամյա Նարե Նավասարդյանը: Նավասարդյան քույրերը Երևանի Դավիթաշեն թաղամասում երկուսով վարձով էին բնակվում: Դեպքի վայր ժամանած ArmLur.am-ի թղթակցին հարևանները հայտնեցին, որ երիտասարդ աղջկա կախված դին հայտնաբերել է կրտսեր քույրը, ով երևանյան բուհերից մեկում է սովորում: Ինչը կարող էր Նարեին նման քայլի դրդել,… Կարդալ ավելին »

Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը

Լոնդոն-Բրյուսել, 25 փետրվարի, 2017 թ. Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շտետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության եւ իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն: Լեռնային Ղարաբաղում Եվրոպական… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Գորիսում. ոստիկանները բաժնում ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդո՞ւն` իրենց գործընկերուհուն նամակ գրելու համար

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդմոն Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդմոն… Կարդալ ավելին »