Ամենամսյա արխիվներ: Հունվարի 2017

Խիստ հրահանգ Բաղրամյան 26-ից. Ինչ է պահանջվում Մհեր Սեդրակյանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար: Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս… Կարդալ ավելին »

«Համախմբում»-ը դեմ է ընտրությունները ապրիլի 2-ին չանցկացնելու մտքին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախ փաստաբանները, ապա «Համախմբում» կուսակցությունը հիմնավորեցին, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումն օրենքի խախտում է։ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ համաձայն է հետաձգել 4-5 օրով, բայց ոչ թե այն պատճառով, որ օրենքը խախտվել է, այլ որ ապրիլյան պատերազմի օրն է դա։ Բայց, մեր տեղեկություններով, «Համախմբում» կուսակցությանը դա չի գոհացրել, եւ նրանք… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի որդին հրաժարական կտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել… Կարդալ ավելին »

ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սկսել է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նա հունվարի 28-ին Եռաբլուրում հայտարարել է. «Կոչ կանեի բոլորին, վերաբերում է նաեւ ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի,  հանգիստ, համեստ գնան ընտրության, որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ` որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ նրանց… Կարդալ ավելին »

Կանխատեսելի էր, որ հանրապետական «մենշեւիկները» հանգրվանելու են Ծառուկյանի թիմում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետեւեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն: Եթե նույնիսկ Մհեր Սեդրակյանը կամ Սուրիկ Խաչատրյանը մնան ՀՀԿ-ում, նրանց դերակատարությունը… Կարդալ ավելին »

Ինչպես է կասկածելի մանկական կաթի փոշին, որով երեխա է թունավորվել, հայտնվել Հայաստանում, իսկ նրա վրա առկա է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի հասցե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունվարի 30-ին, ընթերցողներից ահազանգ էր ստացվել, որ խանութից գնել են  Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի արտադրված է Ադրբեջանում մակնշմամբ: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ… Կարդալ ավելին »

Իրաքի խորհրդարանը հակադարձել է Թրամփի վերջին քայլերին

Իրաքի խորհրդարանի պատգամավորները երկրի կառավարությանը պարտավորեցրել են ԱՄՆ նախագահի քայլին հակադարձ քայլ ձեռնարկել: Իրաքի խորհրդարանի պատգամավորները նաև ՄԱԿ-ից և Արաբական երկրների Լիգայից պահանջել են կտրուկ քայլեր ձեռնարկել Թրամփի դիրքորոշումների նկատմամբ: Իրաքի օրենսդիր մարմինը նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ գումարել ՝ իսլամական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին օրենքի հարցը քննարկելու համար: Իրաքում… Կարդալ ավելին »

6400 քաղցկեղով հիվանդ կանայք Իսրայելի դեմ կոալիցիա են ձևավորել

Գազայի հատվածում քաղցկեղով տառապող 6400 կանայք, որոնց արգելել են բուժման համար արտասահման մեկնել, կոալիցիա են ձևավորել Իսյալեի ռեժիմի դեմ՝ փորձելով լսելի դարձնել իրենց բողոքի ձայնը: 6400 քաղցկեղով տառապող կանանցից կազմված կոալիցիան մոտ ապագայում լայնամասշտաբ լրատվական գործունեություն է սկսելու: «Քաղցկեղով հիվանդ կանանց օժանդակության և հույսի խմբի» զեկույցի համաձայն՝ 2016 թվականի հունվարից ի վեր Սիոնիստական ռեժիմը 270 հիվանդ… Կարդալ ավելին »

ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ կպարզի Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման թեման. Լավրով

Սիրիայի ընդդիմությանը, որը նախնական պայմաններ Է առաջադրում բանակցությունների համար, անհրաժեշտ Է համբերատար հրավիրել բանակցային գործընթացի, բայց չհամոզել: Հունվարի 30-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր շահագրգռված են սիրիական ճգնաժամի կարգավորման եւ այնպիսի պայմանների ստեղծման հարցում, երբ սիրիացիներն իրենք կկարողանան… Կարդալ ավելին »

Իրաքում կոչ են արել արգելել ամերիկացիների մուտքը երկիր

Իրաքի խորհրդարանի օտարերկրյա գործերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է AFP–ն։ Օրենսդիրները այս քայլը դիտարկում են որպես պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, որով ԱՄՆ մուտքը արգելվում է փախստականներին ու յոթ մուսուլմանական երկրների՝ այդ թվում Իրաքի քաղաքացիներին։ Վաշինգթոնը Բաղդադի գլխավոր դաշնակիցներից է ԻՊ դեմ պայքարում ու Իրաքի կառավարությունը դեռ Թրամփի… Կարդալ ավելին »