Ամենօրյա արխիվներ: 28.01.2017

Սերժ Սարգսյան․ «Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ»

Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում: «Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի… Կարդալ ավելին »

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին՝ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Շիրակի մարզ, Սևան-Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Հ-29 ավտոճանապարհի Սևան-Դդմաշեն հատվածը, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Սառնաղբյուր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Մարալիկ Նորաշեն հատվածները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:  Արմավիրի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի… Կարդալ ավելին »

Ամիր Աբդոլլահյան. Սիրիայի բանակն ահաբեկչության դեմ պատերազմի հաղթող կողմն է

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի հատուկ օգնականն ասաց.«Սիրիան անկասկած հաղթել է ահաբեկչության դեմ պայքարում»: Միջազգային հարցերոմ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրը Դամասկոսում, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Բանակցությունների մասնակցելու համար զինված խմբերի՝ մեկը մյուսից առաջ անցնելը վկայում է Սիրիայում անվտանգային ու ռազմական սխալ լուծումների ձախողման մասին»:… Կարդալ ավելին »

Սիրիացի ապստամբները միավորվել են ջիհադիստների դեմ պայքարում

«Սիրիացի ապստամբների 6 խմբավորումներ միավորվել են իսլամիստական «Ահրար աշ-Շամ» հզոր կազմակերպության հետ՝ ընդդեմ ջիհադիստների, ովքեր հաճախակիացրել են իրենց հարձակումները Սիրիայում 6-ամյա քաղաքացիական պատերազմի դադարեցմանը ձգտող տարածաշրջանային երկրների ջանքերին զուգահեռ»,-գրում է Նազիհ Օսեյրանը Financial Times-ում: «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ Ֆաթեհ աշ-Շամ» խմբավորումը, որը նախկինում հայտնի էր «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով, դուրս է մղվել հրադադարի ռեժիմը պահպանող ուժերի… Կարդալ ավելին »

Ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցը Իրանում

Իրանի Ալբորզի նահանգում մասնագետների ու գիտնականների ջանքերի արդյունքում, պատրաստվել է ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցը: Շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, «Melitropic» բուսական դեղի շնորհանդեսի ժամանակ Իրանի առողջապահության նախարար Սեյյեդ Հասան Ղազիզադե Հաշեմին ասել է.«Պահաջնվող դեղերի 90 տոկոսն արտադրվում է երկրում»: Իրանի համալսարանական Ջիհադի դեղաբույսերի հետազոտական կենտրոնի վարիչ Շամս Ալի Ռեզազադեն ասել է.«Գլխուղեղային հիվանդությունների բուժման համար իրանական հին ու տեղական… Կարդալ ավելին »

Էրդողանն ու Մեյը քննարկել են սիրիական կարգավորման հարցը` Աստանայի և Ժնևի բանակցությունների ֆոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել են սիրիական և կիպրոսյան հարցերի կարգավորմանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է բրիտանացի վարչապետի հետ շաբաթ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: «Մենք ցանկանում ենք միջազգային կոալիցիայի հետ հարաբերութունների այլ հայեցակարգ իրականացնել: Իրավիճակն Իրաքում և Սիրիայում մեզ համար… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին. «Ազատություն»

Հանրապետականի խոսնակի պնդմամբ, ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի հեռանալով չի տուժի, քանի որ կուսակցությունում բազմաթիվ են գործիչները, որոնք «շատ լավ տիրապետում են ընտրական կամպանիայի կազմակերպմանը»: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հակադարձել էնախագահ Սերժ Սարգսյանի՝ «մայր գետի» և «չորացող առվակաների» մասին փոխաբերությանը մեկ այլ փոխաբերությամբ: Երեկ Հանրապետականի խորհրդի նիստում Սարգսյանն ասել էր՝ «Մայր գետերը, լայն… Կարդալ ավելին »

ԵԽԽՎ 60 պատվիրակներ պահանջում են հետաքննել Ադրբեջանի կողմից այս կառույցում կաշառք բաժանելու դեպքերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թվով 60 պատվիրակներ ուրբաթ օրը Ստրասբուրգում համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջել են հետաքննել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատվիրակներին կաշառելու մասին արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները: Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ խոսքը 2013-ին տեղի ունեցած մի դրվագի մասին է, երբ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն և ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ կաշառել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական… Կարդալ ավելին »