Ամենօրյա արխիվներ: 27.01.2017

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։ Ելույթ ունենալով նիստին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ, Ավստրիան ներկայացնող Կլեմենս Կոյան նշեց, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության մատնանշելով Ադրբեջանին, մտահոգություն էր արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2. 25 ՏԱՐԻ ԱՆՑ» ՖԻԼՄԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ ստեղծված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:

Սերժ Սարգսյան. Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը

Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում: «Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու եւ դաշինքներ ձեւավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ… Կարդալ ավելին »

Էրդողանը կզբաղվի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ

Ստամբուլի Սբ Պետրոս հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Սիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Պոլսի Հայոց պատրիարքի սպասվող ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական նստավայրում, հաղորդում է Rusarminfo.ru-ն: «էրդողանը նշել է, թե ընտրության հետաձգման պատճառը հայ համայնքի թերացումն է, քանի որ իշխանություններն… Կարդալ ավելին »

Տիգրան Կարապետյան. Սեյրան Օհանյանը, մաքուր, ազնիվ մարդ է

Սեյրան Օհանյանը մաքուր, ազնիվ մարդ է, Արցախի հերոս ու դա է ինձ հրապուրել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Դաշինք, որովհետեւ ակնհայտ է, որ դաշինքի նախապայմաններ կան: Սեյրան Օհանյան, որովհետեւ նոր մարդ է դաշտում, Արցախի հերոս է, մաքուր մարդ է, բաց դաշինք է, դա էլ… Կարդալ ավելին »

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳԻՐՔ

Երբ անցյալ տարի հոկտեմբերին Երեւանում հրավիրվեց ՀՀ սահմանադրական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած Համաեվրոպական միջազգային խորհրդաժողովը, որին տեսաուղերձներ էին հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդին, հընթացս համաժողովի կայացավ նաեւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ կայացել էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների եւ մշակութային օջախների ոչնչացման հարցը

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին հայկական պատվիրակության անդամները շարունակել են ակտիվորեն մասնակցել՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն եղել: Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում եւ դրա ազդեցությունը շրջակա երկրների… Կարդալ ավելին »

Քննարկվել են հայ-քուվեյթյան տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու… Կարդալ ավելին »

Իրանն ու Հայաստանը քննարկել են ազատ գոտիների համագործակցության ընդլայնման ուղիները

Իրանի Արաքսի ազատ գոտու տնօրենն ու Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարը քննարկել են ազատ գոտիների միջև համագործակցության ընդլայնման ուղիները: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, իրանական պատվիրակությունը, որի կազմում էին  Իրանի Արաքսի ազատ գոտու պատասխանատուները, Ջուլֆա քաղաքի ներկայացուցիչը և իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը, Հայաստանի պաշտոնյաների հետ բանակցության նպատակով հինգշաբթի օրը մեկնել է Երևան: Իրանական պատվիրակության նախագահ և… Կարդալ ավելին »

Աղետ Եմենի Սաըդե նահանգում

Եմենական աղբյուրների հաղորդմամբ, Եմենի դեմ հարձակումների հետևանքով, միայն այդ երկրի հյուսիսային Սաըդե նահանգում զոհվել և վիրավորվել է 5000 մարդ: Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրվա  հաղորդման, Եմենի իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ  սաուդցիների  հարձակումների հետևանքով, Սաըդե հյուսիսային նահանգում առաջին անհրաժեշտության ապրանքներն անհասանելի են դարձել: Եմենի իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծել են, որ նահանգի հարյուրավոր ենթակառույցները սաուդական ինքնաթիռների հարձակումների հետևանքով ոչնչացվել են… Կարդալ ավելին »