Ամենօրյա արխիվներ: 16.01.2017

Թրամփ. «ՆԱՏՕ-ն արդեն հնացած կազմակերպություն է»

ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել: Այս մասին հաղորդում է Բլումբերգը: Ըստ հաղորդման՝  նշելով, որ ՆԱՏՕ-ն կարևոր, սակայն արդեն հնացած կազմակերպություն է, քանի որ այն պետք եղածի պես չի զբաղվում ահաբեկչության խնդրով ու չի կարողանում պայքարել ահաբեկչության դեմ, Թրամփը հավելել է.«Այս կազմակերպությունը լավ  չի կատարում իր պարտավորությունները»: «Ես վաղուց էի ասում, որ… Կարդալ ավելին »

Հունվարի 13-ին Ջիվան Գասպարյանի դուդուկի կատարմամբ՝ Թեհրանի Միլլադ աշտարակում բացվեց «Ֆաջր» երաժշտության 32-րդ փառատոնը

Ֆաջր» երաժշտության միջազգային փառատոնի 32-րդ շրջանը՝ մասնակցությամբ արտասահմանյան մի քանի խմբերի, աշխատանքը սկսեց Թեհրանում: Փառատոնին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի ու Նիդերլանդների արվեստագետներն ու երաժշտական խմբերը: «Ֆաջր» երաժշտության միջազգային 32-րդ փառատոնը շարունակվելու է մինչև ուրբաթ հունվարի 20-ը:     Parstoday

«Ֆաջր» թատերական միջազգային փառատոնը՝ իրանական-իսլամական ինքնության խորհրդանիշ

«Ֆաջր» թատերական միջազգային 35-րդ փառատոնի քարտուղարն ասել է. «Թատրոնի «Ֆաջր» միջազգային փառատոնը, ազգային պարծանք է և իրանական-իսլամական ինքնության տարրերից»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ֆաջր» թատերական միջազգային 35-րդ փառատոնի քարտուղար Սաիդ Ասադին կիրակի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Այս փառատոնը պարծանք ու պատիվ է համարվում Իրանի համար և պիտի կազմակերպվի արժանի կերպով»: Անդրադառնալով այս… Կարդալ ավելին »

Ղրղզստանում կառավարական հանձնաժողով Է ստեղծվել Boeing-ի կործանման պատճառների ուսումնասիրման համար

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը կարգադրություն Է ստորագրել Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի պատճառների ուսումնասիրման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովը գլխավորելու Է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Մուհամետկալիյ Աբուլղազիեւը: Հանրապետության տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովը նշել Է Boeing-ի անկման նախնական պատճառը: Նրա խոսքով՝ օդանավը… Կարդալ ավելին »

Փարիզի խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան Պաղեստինյան պետության ստեղծման օգտին

Փարիզի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել անկախ Պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հարեւանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մերձավորարեւելյան կարգավորմանը նիվիրված հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 70 պետությունների ներկայացուցիչներ, ավարտվել Է համատեղ հաղորդագրության հրապարակմամբ՝ համապատասխան կոչով: Դրա հետ մեկտեղ, հակառակ պաշտոնական Փարիզի հույսերին, Պաղեստինի եւ Իսրայելի ներկայացուցիչները խորհրդաժողովին չԷին եկել: Ամփոփելով Փարիզի հանդիպման… Կարդալ ավելին »

Թրամփի առաջարկը Պուտինին. վերջ հակառուսական պատժամիջոցներին՝ միջուկային զինանոցը կրճատելու դիմաց

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Times of London և Bild պարբերականներին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ կտրուկ քննադատելով գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը: Թրամփի խոսքով՝ նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի չեղարկել Ղրիմի միացման պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան դրա փոխարեն կրճատի միջուկային զինանոցը: «Ռուսաստանի դեմ… Կարդալ ավելին »

Օքսֆամ.«8 հոգու հարստությունը հավասար է աշխարհի բնակչության կեսի հարստությանը»

Օքսֆամ ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհում 8 միլիարդատերերի կապիտալը հավասար է երկրագնդի բնակչության կեսի ամբողջ ունեցվածքին: Օքսֆամը հայտարարել է,որ աշխարհի մոտ 3 միլիարդ 6 հարյուր միլիոն աղքատների կապիտալը հավասար է վեց ամերիկացի, մեկ իսպանացի և մեկ մեքսիկացի առևտրականների կապիտալին: «ՏՆտեսություն՝ 99 տոկոսի համար» խորագրով զեկույցում  ասված է.«Հարուստ ու աղքատ դասակարգերի միջև գոյացած ճեղքվածքն այնքան է… Կարդալ ավելին »

Amnesty International.«Պետք է անհապաղ ազատ արձակել նիգերիայի շիաների շարժման առաջնորդին»

Ըստ «Amnesty International» կազմակերպության հայտարարության` ընդունված դատավճռի համաձայն` Նիգերիայի պետայրերը պետք է անհապաղ ազատ արձակեն այդ երկրի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին և նրա կնոջը: Նիգերիայում «Amnesty International» կազմակերպության ժամանակավոր ղեկավար Մաքմիդ Կամարան երկուշաբթի օրն ասել է.«Այսօր ավարտվում է նրանց ազատ արձակման 45-օրյա ժամկետը , սակայն եթե կառավարությունը դիտավորյալ կերպով չհարգի իր դատարանների ընդունած վճիռը,… Կարդալ ավելին »

Իրաքում ԻԼԻՊ-ի ինքնահռչակ մայրաքաղաքի արևելյան հատվածի 90 տոկոսը ազատագրվել է

Իրաքի համատեղ գործողությունների խոսնակ՝ Գեներալ Յահյա Ռասուլը կիրակի օրը հայտարարել է,որ անվտանգության ուժերը Մոսուլի արևելյան հատվածի 90 տոկոսն ազատագրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից: Նա ասել է.«Մոսուլի ազատագրված շրջաններում Իրաքի անվտանգության ուժերը շարունակում են մաքրագործման ու որոնողական աշխատանքները»:Արևելյան հատվածի շատ քիչ թաղամասեր են մնացել ահաբեկիչների հսկողության տակ, որոնք շուտով կազատագրվեն իրաքյան ուժերի կողմից: Ռասուլը հավելել է.«Առաջիկա… Կարդալ ավելին »

Թուրքիայի խորհրդարանն իր նախնական համաձայնությունը տվեց Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները ժամեր տևած քննարկումներից, բախումներից ու լարվածությունից հետո իրենց նախնական համաձայնությունը տվեցին այդ երկրի նոր Սահմանադրությանը: «Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, նախագծի քննադատները հայտարարել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազորությունների ընդլայնումն ի վերջո հանգելու է բռնատիրության: Թուրքիայի խրհրդարանում այս նախագծի վավերացումն իրականացվելու է երեք փուլերում և ներկայումս հաստատվել է դրա առաջին բաժինը: Թուրքիայի… Կարդալ ավելին »