Ամենօրյա արխիվներ: 09.01.2017

Բախումներ Էրդողանի լիազորությունների ընդլայնման ընդդիմադիրների հետ

Թուրքիայի խորհրդարանի մոտ հավաքված Սահմանադրության փոփոխությունների հարյուրավոր ընդդիմադիրներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Սահմանադրության փոփոխության նախագծի համաձայն՝ ընդլայնվելու են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազորությունները: Մայրաքաղաք Անկարայում անցկացվող հավաքը կազմակերպվել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպությունների և փաստաբանների միության կողմից: Ցույցերը տեղի են ունենում Սահամանադրության փոփոխությունների հարցի քննարկման… Կարդալ ավելին »

Գերմանիայում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Գերմանիայի մեծ թվով քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել: Նրանք բողոքում են իրենց երկրում ՆԱՏՕ-ի զինծառայողների և զինտեխնիկայի տեղակայման դեմ: Ցույցերը տեղի են ունեցել նավահանգստային քաղաք՝ Բրեմերհավենում,որը գտնվում է Գերմանիայի հյուսիսային հատվածում: ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զինտեխնիկա ,այդ թվում 87 տանկեր և 4000 զինծառայողներ է  տեղակայել այդ նավահանգստային քաղաքում: Հունվարի 7-ին մեկնարկած գործողությունները կշարունակվեն մինչև հունվարի 12-ը: Այդ… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նպատակ ունի ամրպանդել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը

ԱՄՆ բանակը նպատակ ունի ինտենսիվորեն շարունակել ՆԱՏՕ-ում իր եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցությունը ՝ «Ռուսաստանի ոտնձգությունը կանխելու» նպատակով: Կիրակի՝ հունվարի 8-ին Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի տեղակալ՝  Թիմ Ռեյն այդ մասին տեղեկացրել է, երբ ամերիկյան զրահապատ մեքենաներն ու տանկերը հասել են Գերմանիայի «Bremerhaven» նավահանգիստ: Շուրջ չորս հազար ամերիկացի զինծառայողներ պատրաստվում են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում զորավարժություն անցկացնել:… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կեղծ հայտարարությունը

«Ռոյտերս» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում ահազանգող կրակոցներ են արձակել Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի նավերի ուղղությամբ: Երկու ամերիկացի պաշտոնյաներ «Ռոյտերս»-ին տված հարցազրույցում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զգուշացնող երեք կրակոցներ են արձակել Իրանի պահակազորի չորս նավերի ուղղությամբ: Նրանք կեղծ հայտարարություն են տարածել, թե իրանական նավերը մեծ արագությամբ իրենց կողմն… Կարդալ ավելին »

2017 թ.-ի առաջին խորհրդակցությունն ԱԻՆ-ում. մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են գործել

Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձավ նոր տարում սպասվող աշխատանքներին. -Ամփոփելով 2016 թ.՝ ակնհայտ են նոր ձեռքբերումները, բայց բացթողումներ նույնպես կան: Առաջիկայում պետք է աշխատել նոր ռեժիմով, նոր եռանդով և նոր… Կարդալ ավելին »

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են զորակոչի ընթացքին

Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը տեղում ստուգելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորակոչի առաջին օրը` հունվարի 8-ին, այցելել են Հանրապետական հավաքակայան: Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը եղել են զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության… Կարդալ ավելին »

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը նվիրվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտա­կան հարա­բերություն­ների հաստատման 25-ամյակին

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը: Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև… Կարդալ ավելին »

Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ հայ ապրանքատեսակների համար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները: 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է:  Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային… Կարդալ ավելին »

Տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախանշվել են 2017թ. գերակա ուղղությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել է 2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:   Նախարարը կարևորել է 2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ  նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը և արմատական փոփոխություններ կատարել  մոտեցումների մեջ:   Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից… Կարդալ ավելին »