Ամենօրյա արխիվներ: 06.01.2017

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 7-11-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր հավատացյալներ: Ուղիղ միացումը՝ Ազատության:  

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը դատապարտել է Սիրիայում իրականացվող ոճրագործությունները

ՄԱԿ-ի նոր գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ահաբեկիչների կողմից Դամասկոս քաղաքի ջրի մատակարարումը փակելու քայլը: Հումանիտար օգնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Յան Ագլենդը անդրադառնալով ահաբեկիչների կողմից Դամասկոսի ջրի մատակարարումը փակելուն ասել է.-«Ժողովրդին խմելու ջրից զրկելը պատերազմական ոճրագործություն է համարվում»: Փորձագետների կարծիքով Բան Գի Մունի պաշտոնավարության ընթացքում ՄԱԿ-ը դարձել էր Արևմտյան տերությունների նպատակներին ծառայող գործիք: Սիրիայի… Կարդալ ավելին »

Խցանումը Ալցհեյմերի հիվանդություն է առաջացնում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկար ժամանակ խցանման մեջ մնալը Ալցհեյմերի հիվանդություն է առաջացնում: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ խցանումով պաողոտաների մոտ ապրող քաղաքացիներին  սպառնում է Ալցհեյմերի հիվանդությունը: Աղմուկը և այլ աղտոտիչները նույնպես կարող են դերակատար լինել Ալցհեյմերի հիվանդության առաջացման մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում  Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 47 միլիոն 500 հազար մարդ:… Կարդալ ավելին »

Ալաէդդին Բորուջերդի.«Հալեպում հաղթեց Սիրիայի ժողովրդի կամքը »

Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Բորուջերդին ասել է.-«Ահաբեկիչները պետք է հեռանան Հալեպից»: Դամասկոս կատարած այցի կապակցությամբ  Բորուջերդին  ասել է.«ԻԻՀ հաստատում է Սիրիայի անկախությունը, տարածքային ամբողջականության պահպանումը և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը»: Նա ընդգծել է.-«Իրանը դատապարտում է առանց Սիրիայի կառավարության համաձայնության և թույլտվության արտաքին ուժերի ներկայությունն այդ երկրում, քանի որ այդ քայլը… Կարդալ ավելին »

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը։ Իր ելույթի ընթացքում նա ասել է. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»։ Նշենք, որ օրեր առաջ էլ նա գրավոր հարցադրում էր ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին եւ պարզաբանում էր պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել… Կարդալ ավելին »

Սիոնիստական ռեժիմը սպանում է մանուկներին

«Մանուկների պաշտպանության միջազգային կազմակերպություն»-ը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը պատասխանատու է անցած տարվա ընթացքում պաղեստինցի տասնյակ անմեղ երեխաների նահատակության հարցում»: Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, «Մանուկների պաշտպանության միջազգային կազմակերպություն»՝ DCI-ը հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է. «Սիոնիստ զորայիններ 2016 թվականին սպանել են առնվազն 35 պաղեստինցի երեխաների ևս 83-ին վիրավորել են»: «Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպություն» ոչ-պետական կազմակերպությունը նաև… Կարդալ ավելին »

Թրամփը ծաղրել է Սենատի ֆրակցիայաի ղեկավարին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի ֆրակցիայի ղեկավարին ծաղրածու է անվանել: Նա ասել է.-«Պատրաստ ենք համագործակցել հանրապետականների հետ»: Թրամփը իր թվիթերյան էջում Սենատի ֆրակցիայի ղեկավար Չաք Շումերին ծաղրածու է անվանել: ավելի վաղ  նա Շումերին գնահատել էր Օբամաքեյր նախագիծը քննադատելու համար: Հանրապետականները դեմ են Օբամաքեյր  ԱՄՆ-ի առողջապահական ապահովագրության նախագծին: Թրամփը իր թուիթերյան ուղերձում գրել է.-«Չաք Շումերը ղեկավարում է… Կարդալ ավելին »