Ամենօրյա արխիվներ: 03.01.2017

Իրար են բախվել «Մերսեդեսն» ու «Միցուբիշին»

Երեկ հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, Երևանի Խ. Դաշտենցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

Պատահար Երևանի Ն. Տիգրանյան փողուցում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Սերգեյ Ղ.-ին, այնուհետև բախվել հանդիպակած կողմում կայանված «Ֆորդ» մակնիշի բեռնատարին: Պատահարի հետևանքով Սերգեյ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարուժ Գ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 15-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄԷ քր. օր.-ի 401/1 հոդվածի 1-ին մասի /դրամական միջոցների բացակայության պայմաններում չեկ տրամադրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհներին և Շիրակի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 4-8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ին՝ գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հունվարի 4-8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: