Ռուսաստան.«Իրանը չի խախտել ՄԱԿ-ի բանաձևը»

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է.-«Իրանի բալեստիկական հրթիռային փորձարկումը չի հակասում միջուկային բանակցությունների շրջանակում ՄԱԿ-ի ընդունած բանաձևին»:

«Ֆրանս պրես»-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիբակովն ասել է.-«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  թիվ 2231 բանաձևը չի արգելում Իրանի միջին հեռահարության հրթիռների փորձարկումը»:

Ռիբակովը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Իրանի հրթիռային փորձարկումները քննարկելու հարցը քաղաքականացված որոշումներ ընդունելու պատրվակ է:

Եվրամիությունը ևս հակադարձել է Իրանի միջին հեռահարության հրթիռների փորձարկմանը:

ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի առաջարկով, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը  Իրանի հրթիռային փորձարկումները քննարկելու նպատակով  նիստ է գումարելու:

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը արգելում է՝  միջուկային մարտագլխիկներ կրող բալեստիկական հրթիռների փորձարկումը, սակայն Իրանը  հայտարարել էր, որ իր հրթիռներից և ոչ մեկը նման կարողություն չունեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով