ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարն անօրինական է համարել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաէմիգարցիոն հրամանագիրը, այն անօրինական է համարել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Զեյդ Ռաըդ Ալ-Հոսեյնը երկուշաբթի օրը թուիթերյան իր էջում կատարած գրառման մեջ իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի հրամանագիրը ժողովրդի հանդեպ խտրական և օրենքներին հակառակ ընդունված քայլ է բնութագրել: Նա ընդգծել է.«Այս հրամանագրի գործադրումը հնարավորինս շուտ պիտի դադարեցվի»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարն անցած հոկտեմբերին՝ նախքան նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, տարբեր բնագավառներում նրա հայտարարություններն ու սպառնալիքները մտահոգիչ համարելով ազդարարել էր, որ Թրամփի նման անձի նախագահությունը կարող է համաշխարհային վտանգ համարվել:

Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ գիշեր հրամանագիր ստորագրեց, որն արգելում է իսլամական երկրների, այդ թվում Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Սուդանի ու Սումալիի քաղաքացիների ու փախստականների մուտքն ԱՄՆ:

Թրամփի այս քայլն արժանացել է համաշխարհային արձագանքի ու բողոքի և աշխարհի շատ երկրներ ԱՄՆ նոր նախագահի ընդունած որոշումը խտրական և միջազգային օրենքներին հակասող քայլ են համարել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով