ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել լուսահոգի Իմամ Խոմեյնիին

Հունվարի 31-ի երեկոյան, այցելելով Լուսահոգի ԻՄամ Խոմեյնիի դամբարան, Հայաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով եռօրյա այցով Իրան այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր երեկոյան, որը նաև համընկնում է Իմամ Խոմեյնիի Իրան մտնելու պատմական օրվան, լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

Թասնիմ գործակալության հաղորդմամբ, հատուկ արարողության ընթացքում Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամի դամբարանի: Մեծարելով Իմամի անհատականությունը Սարգսյանն ասել է.«Իմամ Խոմեյնին մեծ անհատականություն էր: Նա իր դրական ազդեցությունն էր թողնում բոլորի վրա: Ես երիտասարդ տարիքում եմ ծանոթացել Իմամի անհատականությանն ու գաղափարներին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով