Արտակարգ դեպք Աբովյանի դատարանում. ԵԿՄ Աբովյանի կառույցի նախագահն ու նրա գուշակ կինը «գաստրոլներ էին տալիս» դատարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.COM-ի փոխանցմամբ այսօր՝ հունվարի 31-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կսկսվեր դատական նիստը և դահլիճ կմտներ դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ամբաստանյալի հայրը՝ ԵԿՄ Աբովյանի կառուցյի նախագահն ու նրա՝ Աբովյանում հայտնի գուշակ Սիլվա անունով կինը, սպառնալիքներ տալով՝ խոչընդոտում էին, որպեսզի դատարանի դահլիճում կատարվեր լրագրողի աշխատանք:

Տվյալ դեպքում՝ ամուսիններով ոչ միայն սպառնալիքներ էին տեղում այլ նաև հայտարարում էին, որ «կգյուլլեն, կկախեն, կոչնչացնեն» ֆոտոլրագրողիս: Իսկ գուշակ Սիլվան մի քանի անգամ փորձեց հարձակում գործել, սակայն դատական կարգադրիչները կանխում էին հայտնի «Խաթաբալա» ֆիլմում հայտնված «լաչառ կնանոց» նմանվող գուշակին: Եվ միայն դատավոր Վ. Մկրտչյանը կարողացավ սանձել հիստերիկ նոպաների մեջ հայտնված ամուսիններին:

Դատավորը նրանց հայտնեց, որ դատաքննությունը բաց է և ցանկացած լրատվամիջոց ու լրագրող կարող են լուսաբանել այն, որից հետո տեղի ունեցավ դատական նիստը և այն տևեց կարճ, քանի որ տուժողներից մեկը իր փաստաբանի հետ չէին ներկայացել դատական նիստին: Դատավորը կարծիք հայտնեց, որ եթե հաջորդ դատական նիստին նորից չգա տուժող վկան, ապա դատարանը բերման ենթարկելու որոշում կկայացնի ու նիստը հայտարարեց փակված:

Դատավորի՝ դահլիճից դուրս գալուց հետո ամուսինները նորից սկսեցին սպառնալիքներ տեղալ, սակայն դատական կարգադրիչները նորից գործի անցան: Դատարանի բակում գտնվող քաղաքցիները, ովքեր ականատես էին ամուսինների լրբությանը, ասում էին. «Ժողովրդական խոսքը ճիշտ է ասում, որ «Պտուղը ծառից հետո չի ընկնում»: Եթե հայրն ու մայրն են այդպես լկտի ու սանձարձակ պահում իրենց, էլ ինչ սպասես նրանցից:

Բոլորն էլ համեմատում էին երևանյան փողոցներում կանգնող աղջիկների հետ՝ նկատի ունենալով այն պահը, երբ սպառնալով՝ գուշակն իր դոշերն էր բացում, երևի այն շփոթելով սուրճի բաժակի հետ»: Կատարվածի մասին ֆոտոլրագրողը հայտարարություն է տվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից տեղեկացանք, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2016թ.-ի նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի էր ունեցել հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով: Մինչ դատական նիստի սկսվելը, դատավոր Վաղինակ Մկրտչյանը տուժող և ամբաստայալ կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքներին ու պարտականություններին, որից հետո խոսք խնդրեց մեղադրող դատախազը:

Վերջինս դատավորին տեղեկացրեց, որ նախկին մեղադրող դատախազը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է այլ աշխատանքի և Կոտայքի մարզի դատախազի հանձնարարությամբ այսուհետ նշված դատական նիստին որպես մեղադրող դատախազ ինքն է ներկայանալու: Դրանից հետո դատավոր Վ. Մկրտչյանը ամբաստանյալին ուղղեց հարցեր՝ կապված նրա կենսագրության հետ, սակայն Ս.Աղոյանը շատ հարցերի պատասխանում էր, որ չի հիշում, հիշողության հետ կապված խնդիրներ ունի և այլն:

Նման կերպ նա փորձում էր խուսափել դատավորի հարցերից: Ամբաստանյալը հայտնել էր նաև, որ մեղադրական եզրակացությունը ինքը չի ստացել, ինչի համար էլ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել՝ այն նշանակելով նոյեմբերի 14-ին: Դատավորը հանձնարարեց նաև, որպեսզի 3 օրվա ընթացքում մեղադրական եզրակացության պատճենը տրամադրեն ամբաստանյալին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով