Ամենամսյա արխիվներ: Դեկտեմբերի 2016

2017 թվականը խոստանում է լարվածություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ուժեղացող Ռուսաստան. The Christian Science Monitor

2016 թվականը թեժ տարի էր ամբողջ աշխարհում մի քանի ճակատներում՝ միգրացիոն ճգնաժամի, աճող ազգայնականության, ահաբեկչության և, ըստ ամենայնի, նախ և առաջ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության պատճառով՝ գրում է Պիտեր Ֆորդը The Christian Science Monitor-ում։ Սակայն գալիք տարին կարող է լինել ոչ պակաս մրրկային այն բանից հետո, երբ Վաշինգտոնում իշխանությունը ստանձնի Թրամփը։ Մինչ պաշտոնը… Կարդալ ավելին »

Սենատը Պուտինի դեմ պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ հանրապետական սենատորի հայտարարությամբ, գրեթե ամբողջ Սենատը համոզված է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: Երեքշաբթի օրը CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Լինդսի Գրեհեմն ասել է.-«ԱՄՆ-ն ունի հարյուր սենատոր, որոնց 99 տոկոսը համոզված են, որ ռուսները միջամտել են նախագահական ընտրություններին: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»: «Մտադիր ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձի և… Կարդալ ավելին »

Ծառ` կրթության գումարի փոխարեն

Հնդկաստանի դպրոցներից մեկի ղեկավարները բարեգործական ծրագրի շրջանակներում չքավոր ընտանիքներին առաջարկել են իրենց երեխաների կրթական ծախսերը վճարելու փոխարեն ծառ տնկել: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այդպիսով ծնողները ոչ միայն  կհոգան երեխաների դպրոցական ծախսերը, այլ կնպաստեն օդի մաքրությանը: Ծնողները նաև պարտականություն ունեն խնամել նորատունկ ծառը, իսկ այն չորանալու դեպքում պետք է նոր ծառ տնկեն: Նախաձեռնությանը  լայն տարածում է գտել Հնդկաստանում: Parstoday

Բրիտանիայի պարտքը Եվրամիությանը

Global Brittain հետազոտական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Բրիտանիան ավելի քան մեկ տրիլիոն ֆունտ պարտք ունի Եվրամիությանը: Հաղորդման համաձայն՝ չնայած  պարտքին, Բրիտանիան պարտավոր է վճարում կատարել Եվրամիությանը: Բրիտանիան, որպես Եվրամիությանը օգնող երկրորդ մեծ երկիր, ըստ Լիսաբոնի համաձայնության, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Ըստ համաձայնության, Բրիտանիան պետք է 636 միլիարդ ֆունտ  պարտքերի դիմաց վճարի Եվրամիությանը: Եվս Բրիտանիան 33 միլիարդ 400… Կարդալ ավելին »

ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի չդադարելու համար

Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը`… Կարդալ ավելին »

Հայաստանից արտահանման աճն այս տարի եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան

Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը մեր կանխատեսումներով կկազմի առնվազն 25 տոկոս»,-ասաց նա: Չնայած դրան՝ նախարարն ասաց, որ  այնուամենայնիվ… Կարդալ ավելին »

Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի գալիք տարվա ապրիլին

Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային երկրներ հայկական ապրանքների մուտքի ապահովման և արտահանման ծավալների զգալի ավելացման ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Մենք բանակցություններ ենք վարում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները Իրանում ճանաչելի դարձնելու հարցով, ինչպես նաև Հայաստանում… Կարդալ ավելին »

2016 թվականին Հայաստանի ամենահնչեղ իրադարձությունները

2016 թվականը Հայաստանի համար լուրջ ցնցումների տարի էր: Հայաստանում, թե Հայաստանի շուրջ բազմաթիվ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Առանձնացրել ենք տարվա կտրվածքով առավել մեծ հնչեղություն ունեցած իրադարձությունները: Ապրիլյան պատերազմ Ապրիլի 2-ին ադրբեջանական զորքերը հարձակման անցան ԼՂ սահմանի հյուսիաարևելյան և հարավային ուղղությամբ: Ռազմական գործողությունները տևեցին 4 օր և ավարտվեցին Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությամբ: Քառօրյա պատերազմում հայկական… Կարդալ ավելին »

Ոչ մեկ չի կարող Ռուսաստանի համար ստեղծել անլուծելի խնդիրներ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մեկ չի կարող ՌԴ-ի համար ստեղծել այնպիսի խնդիրներ, որոնք երկիրը չի կարող հաղթահարել, հաղորդում է RIA Novosti-ն։  «Ոչ մեկ չի կարող ստեղծել մեր համար այնպիսի խնդիրներ, որոնք չկարողանայինք հաղթահարել, կարևորն այն է, որ մենք հաջող աշխատում ենք»,-ասել է Պուտինը Կրեմլում ավանդական ընդունելության ժամանակ։ Պուտինը նշել է, որ… Կարդալ ավելին »

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը փրկեց Հալեպի բնակչիչների կյանքը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի արևելյան տարածքի էվակոացման հարցում Իրանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունը շատ կյանքեր փրկեց»: Համաձայն «Press Tv»-ի հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն անդրադառնալով  Հալեպ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ժողովրդի կյանքը փրկելու հարցում Իրանի ու Թուրքիայի ազդեցիկ դերակատարությանը, հավելել է. «Ռուսաստանն ընդլայնելու է Սիրիայում Իրանի… Կարդալ ավելին »