Daily Archives: 27.12.2016

Ճանապարհները Հայաստանում

By | 27.12.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի… Read More »

Առավել անվտանգ և ապահով կրթօջախներ սահմանամերձ համայնքներում

By | 27.12.2016

Օրերս Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայութան բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 2 դպրոցներում իրականացրել է հետաքրքիր նախագիծ: Հանրակրթական հաստատություններում երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ու իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները զարգացնելու… Read More »

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

By | 27.12.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով:   Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր  Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ:… Read More »

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ամփոփել է գերատեսչության 2016 թվականի գործունեության արդյունքները

By | 27.12.2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում ամփոփել է իր կողմից ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Իր խոսքի սկզբում  շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին տարվա  հիմնական արդյունքներն ապահովելու համար` Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2016թ. հիմնական ցուցանիշները: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները և երկու գերակա… Read More »

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

By | 27.12.2016

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ տեղի են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառումների մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս Արծվիկ Մինասյանի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի, հիմք ընդունելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, ստորագրել են… Read More »

Իրականացվել է փոխպատվաստման ենթակա հիվանդների խորհրդատվություն

By | 27.12.2016

Ֆրանսիայի փոխպատվաստման ասոցացիայի, Ֆրանկոֆոնիայի երկրների փոխպատվաստաբանների միության նախագահ, Լիլ քաղաքի համալսարանական հիվանդանոցի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի արյունաբան, պրոֆեսոր Յագուբ Աղան, ֆրանսիահայ «Պրոդարև» կազմակերպության ղեկավար, բժիշկ Ժերար Հովակիմյանը և հայտնի պրոդյուսեր Ալեն Ժերարը ժամանել են Հայաստան: Այցի շրջանակներում մասնագետները հյուրընկալվել են ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ Յագուբ Աղան իրականացրել է փոխպատվաստման ենթակա հիվանդների… Read More »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԼԻՔ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

By | 27.12.2016

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և… Read More »