Ամենօրյա արխիվներ: 26.12.2016

Մահացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը

54 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը, փոխանցում է BBC-ն: Նա մահացել է Մեծ Բրիտանիայի իր տանը: Երգչի մահվան մասին լուրերը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը: Մահվան պատճառները չեն նշվում: Հայտնի է միայն, որ ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել: Հիշեցնենք, որ 2011թ. Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ է տարել: Այդ պահին նա գտնվել… Կարդալ ավելին »

Քանի դեռ մենք Մոսկվայի ազդեցության տակ ենք, Իրանը Հայաստանում ներդրում չի անի. Աշոտ Եղիազարյան

Իրանցի ներդրողները Հայստանում ներդրումներ չեն կատարի, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Աշոտ Եղիազարյանը: «Հայ-իրանական հարաբերություններում Իրանի նախագահի այցը բեկում չի կարող համարվել, քանի որՀայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո եւ այդ ազդեցությունը մեծացավ ԵՏՄ-ին անդամակցելուց… Կարդալ ավելին »

Սպահանի նահանգապետը հանդիպեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդին

Սպահանում աստվածային կրոնների հետևորդների խաղաղ համակեցությունը համաշխարհային մասշտաբով օրնակելի է: Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարը Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեճյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս կենսակերպը պատմական արմատներ ունի: «Այսօր այս խաղաղ համակեցությունը Սպահանին համաշխարհային խորհրդանիշ է դարձրել». ասել է նա»: «Դժբախտաբար ականատես ենք, որ աշխարհում քրիսոտնեության անվան… Կարդալ ավելին »

Իրանը երաշխավորում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը

Իրանի արդարադատության նախարարն ասել է. «ԻԻՀ-ն ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնն է և երաշխավորում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»: ԻԻՀ արդարադատության նախարար Մուսթաֆա Փուրմոհամմեդին կիրակի օրը՝ Թեհրանում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այն պայմաններում, երբ տարածաշրջանի շատ երկրներ ճգնաժամի ու անապահովության կենտրոն են դարձել, Իրանը տարածաշրջանի անվտանգ երկիրն է և… Կարդալ ավելին »

Իրանի նախագահի այցը տնտեսական զարգացման լավ հեռանկարներ է մատնանշում. քաղաքագետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև կան բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք արտացոլում են գտնում տարբեր ոլորտներում. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Ըստ նրա, եթե քաղաքական համագործակցությունը մշտապես բարձր նիշի վրա է եղել, ապա այս հանդիպումը տնտեսական զարգացման լավ հեռանկարներ է մատնանշում: «Նույն ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ… Կարդալ ավելին »

ՀՀ-ն կարող է Իրանի մեծ տնտեսությունը գնացքի վագոնների նման կապելով տանել միջազգային շուկաներ. Գագիկ Մակարյան

ՀՀ Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին և Հայաստան կատարած իրանի նախագահի այցին: Ըստ նրա՝ Իրանը հսկայական պոտենցիալ ունի և Իրանի Համախառն ներքին արդյունքը 1,3 տրիլիոնից ավելի է: «Դա այնքան է, որքան Ռուսաստանինը, սակայն Իրանը Ռուսաստանի բնակչության կեսն ունի: Փաստորեն, Իրանի արտահանման ծավալները, նավթի, գազի ծավալները, արդյունաբերության հզոր պոտենցիալն… Կարդալ ավելին »

2017–ին Mellat Bank–ը կավարտի հայ–իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու բիզնես–պլանը

2017 թվականին իրանական Mellat Bank–ը կավարտի Հայաստանում Մեղրիի գոտում ազատ տնտեսական գոտու բիզնես–պլանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում Mellat Bank–ի գործադիր տնօրեն Սեյեդ Գոլամրեզա Մուսավին։ Նրա խոսքով՝ ազատ գոտում աշխատանքի հնարավորությունը դիտարկելու առաջարկն արել է ՀՀ ԿԲ–ն։ «Հաշվի առնելով, որ այնտեղ արդեն պատրաստվում է աշխատել «Արարատբանկը», նրանք մեզ առաջարկեցին, որ աշխատենք նաեւ… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

 Հանրապետության տարածքում` 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա՝ 3-5, ցերեկը՝ 2-3 աստիճանով: Երևանում 26-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝  փակ: Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա… Կարդալ ավելին »