Ամենօրյա արխիվներ: 24.12.2016

Եղանակը Հայաստանում

                                           Ուշադրություն Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց-ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով:

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Էլեկտրոցանցի «սրտացավ» աշխատակիցները անհիմն պատճառով ձմռան այս ցրտին անջատել են միայնակ ապրող 90-ամյա տատիկի հոսանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն17-րդ երեկոն է, որ առանց էլեկտրական հոսանքի է դիմավորում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակչուհի, 90-ամյա Արշալույս տատիկը, ով ապրում է միայնակ, որդուց առանձին, ցուրտ և մութ իր տանը: Նրան ամեն առավոտ տաք կերակուր և դեղորայք է բերում որդին՝ Արարատ քաղաքում բնակվող 65-ամյա Օնիկ Բարսեղյանը, իսկ մյուս որդին՝ 49-ամյա Ռոբերտ Բարսեղյանը, ունի առողջական խնդիրներ և գտնվում… Կարդալ ավելին »

Մարին Լը պենը հանդես է գալիս ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու օգտին

Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից, իսկ եվրոյի գոտին լքի միաժամանակ մյուս պետությունների հետ: «Frexit-ը կլինի իմ քաղաքականության մասը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստին»-ն, հունական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Լը Պենը և հաստատել նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը: Ֆրանսիայում նախագահական ընտրությունները… Կարդալ ավելին »

Աղվան Հովսեփյանի այցը Իրան

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հոսսեփյանի հետ հանդիպման ժամանակ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին ասել է.«Ցավոք, մեր օրերում միջազգային կազմակերպությունները ի զորու չեն կանխել պատերազմներն ու համաշխարհային ճգնաժամերը» Անդրադառնալով Իրանի և Հայաստանի անվտանգությանը Մոհսենի Էժեին հույս է հայտնել, որ անվտանգության պահպանման համար կշարունակվի երկու երկրների համագործակցությունները: Հանդիպման ընթացքում Աղվան Հովսեփյանը ասել է.«Կայուն անվտանգության հաստատաման համար Իրան-Հայաստան համագործակցությունը պետք… Կարդալ ավելին »

Վահաբականությունն ու ԻԼԻՊ-ը իսլամական երկրների միասնության երկու թշնամիներն են

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարության ռազմական հարցերով ավագ խորհրդականը վահաբականությունը, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և Ալ-Կաիդան ճանաչել է երկրների անկախության և իսլամական միասնության թշնամիները: «ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ բրիգադային-գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է.«Մուսուլմանները, հատկապես իսլամական երկրների երիտասարդներն այսօր պետք է առավել քան երբևէ, զգուշավոր լինեն վահաբականության, ԻԼԻՊ-ի և Ալ-Կաիդայի դավերի նկատմամբ: «Ալ-Կաիդան ևս վահաբականության ստեղծածն է, որը սկիզբ… Կարդալ ավելին »

Լիբանանի հայազգի նախարարը լավատես է ապագայի հարցում

Լիբանանի նոր կառավարության կազմում Զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնող հայազգի Ավետիս Կիտանյանը, ով ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, լավատեսություն է հայտնել երկրի ընդհանուր դրության կապակցությամբ: «Ես իսկապես լավատես եմ առաջիկա փուլի հարցում», — Կիտանյանի խոսքերը մեջբերում է լիբանանյան Naharnet կայքը: Հիշեցնենք, որ Լիբանանի նոր ձևավորված 30 հոգանոց կառավարության 2 նախարարները հայեր են։ Կիտանյանից բացի Ժան Օղասաբյանը… Կարդալ ավելին »

Սիրիայում մեծացել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորը տեղեկացրել է Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության մեծացման մասին: Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կրասովն ասել է .«Մոսկվան փորձում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայի Տարտուսի նավահանգստում»: Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում Ռուսաստանի ջանքերին, Անդրեյ Կրասովն ավելացրել է.«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ՌԴ-ը սատարում է աշխարհում անվտանգության հաստատմանը»: ՌԴ Պետդումայի… Կարդալ ավելին »

Թուրքիան երբեք թույլ չի տա նոր պետության ստեղծումը հյուսիսային Սիրիայում. Էրդողան

Թուրքիան երբեք չի թույլ տա, որ հյուսիսային Սիրիայում նոր պետություն ձևավորվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hurriyet Daily News-ը: «Մենք երբեք թույլ չենք տա այդ տեսակի պետության ստեղծումը՝ չնայած դրա ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի հանդիպմանը: Էրդողանը նաև վերահաստատել է Թուրքիայի… Կարդալ ավելին »