Ամենօրյա արխիվներ: 23.12.2016

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը նվիրվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտա­կան հարա­բերություն­ների հաստատման 25-ամյակին

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը: Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև… Կարդալ ավելին »

«Կապույտ թռչուն» հեքիաթի բեմադրությունը` Կոտայքի մարզային գրադարանի վերանորոգված ընթերցասրահում

Երեխաների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու, նրանց առօրյան տոն դարձնելու, ինչպես նաև գրադարանում նոր միջավայր ձևավորելու նպատակով` 2016 թվականին Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության արդյունքում` Կոտայքի մարզային գրադարանում մասնակի վերանորոգվել է ընթերցասրահը, ստեղծվել է բեմական հատված, ձեռք են բերվել դեկորացիաներ և տիկնիկներ: Նշենք, որ փոքրիկ հանդիսատեսի համար գրավիչ ու հետաքրքիր հեքիաթի այդ… Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի նոր սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` սոցիալապեսանապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ 1) 110 կՎ… Կարդալ ավելին »

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:   *** Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԻՆ

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է… Կարդալ ավելին »

Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը: Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ… Կարդալ ավելին »

Վարչապետ. «ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի… Կարդալ ավելին »