Ամենօրյա արխիվներ: 21.12.2016

ՌԴ-ն կսառեցնի վիզայի չեղարման վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ․ «Իզվեստիա»

Ռուսաստանն Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո կսառեցնի բանակցությունները Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմի սահմանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պաբերականը՝ հղում անելով ռուսական արտաքին քաղաքական շրջանակների աղբյուրին։ »Կապված վերջին ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև այս տարի տեղի ունեցած ևս մի շարք միջադեպերի հետ, Մոսկվան դեռևս պատրաստ չէ առանց վիզա մուտք տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին»,-ասել… Կարդալ ավելին »

40 հազար հոգի տարհանվել են Հալեպի արևելյան հատվածից

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան խումբը հայտարարել է , որ ավելի քան 40 հազար ահաբեկիչներ և նրանց հարազատները տարհանվել են Հալեպի արևելյան հատվածից: «ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը խումբը հայտարարել է , որ Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածից այդ թվով ահաբեկիչների հեռացումն իրականացվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնության կայացումից հետո: Սիրիայի մարդու իրավունքների իրավապաշտպան… Կարդալ ավելին »

Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է հնչել

Աֆղանստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում հզոր պայթյուն է հնչել, հայտնում է Hama Press–ը։ Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դար ուլ Աման թագավորական պալատից ոչ հեռու։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ News.am  

ԱՄՀ-ն.«Իրանի տնտեսական աճը հուսալի է»

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն 2016 թ.-ին Իրանի ՀՆԱ-ն աճել է 6.6 տոկոսով, իսկ գնաճը կազմում է 9 տոկոս: «ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի  համաձայն, 2017 թ.  Իրանի տնտեսության աճը կկազմի 4.5 տոկոս, իսկ գնաճը նախատեսված է 9.2  տոկոս: Համատեղ գործողության համապարփակ ծրագրի իրականացումից հետո  նախատեսվում է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալները կավելանան: ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝… Կարդալ ավելին »

Ընդգծվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ նիստի նշանակությունը

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն ասաց. «Մոսկվայում գումարված Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ նիստը կարող է տարածաշրջանում խաղաղության հանգեցնել»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Աքբար Վելայաթին երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելել է.«Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ նիստերով հող են նախապատրաստել Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը օտարների ճիրաններից փրկելու համար, ինչը մեծ զարգացում է համարվում»:… Կարդալ ավելին »

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Միջին Արևելքի երեխաներին փրկելու համար ֆինանսական բավարար աղբյուրներ չունի

ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ազդարարելով Միջին Արևելքի տարածաշրջանի տարհանված միլիոնավոր երեխաների ցավալի վիճակի մասին, հայտարարել է, որ այդ երեխաներին օժանդակելու և նրանց ցուրտ եղանակի վտանգներից փրկելու համար ունի 38 միլիոն դոլարի կարիք: Գիրթ Քափլաաերեն հայտարարեց. «Իրաքի, Սիրիայի ու Միջին Արևելքի ճգնաժամի մատնված մյուս երկրների միլիոնավոր տուժած երեխաներ ենթակա են տարբեր տեսակի հիվանդությունների վտանգին և շտապ… Կարդալ ավելին »

Եվրոխորհրդարանը քննադատեց Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը

Եվրոխորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ պահանջել են Բահրեյնում կալանավորված քաղաքական ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ալե Խալիֆայի ռեժիմի վրա: «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Եվրոխորհրդարանի 18 անդամներ ԵՄ  արտաքին քաղաքականության պատասխանատուին հղված նամակում անդրադառնալով  ընդդիմությանն ու իրավապաշտպաններին քաղաքացիական իրավունքից զրկելու,  և քաղաքացիական հասարակության վրա ճնշում գործադրելու  Ալե Խալիֆայի քայլերի խստացմանը, պահանջել են ճնշում գործադրել … Կարդալ ավելին »

Իրանի Նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան. նրան դիմավորել է Նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին: Երկրորդ հարցով գործադիրը որոշել է… Կարդալ ավելին »

Հրադադարի ռեժիմը խաղտվել է գրեթե սահմանի ողջ երկայնքով

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ… Կարդալ ավելին »