2016թ․-ին աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող

Ըստ «Press Emblem Campaign» ոչ կառավարական կազմակերպության զեկույցի ̀ տարեսկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող:

Սա վերջին տասնամյակում ռեկորդային ցուցանիշ է: Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավորը:

«Press Emblem Campaign» կազմակերպության զեկույցում ներառված են եղել նաև Կոլումբիայում ավիավթարի հետևանաքով զոհված 20 բրազիլիացի լրագրողները:

2016թ․Իրաքում մահացել է մամուլի 16 աշխատակից, Սիրիայում՝ 14, Աֆղանստանում՝ 12, Եմենում՝ 9։

jur

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով