Ամենօրյա արխիվներ: 20.12.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԷՖ ԷԼ ՍՄԻԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԹՈՄԱՍ ՇՈՒԼՑԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու… Կարդալ ավելին »

Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր Աղբյուրը՝ Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր

Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Թուրքիան… Հայաստանը լուրջ վտանգի մեջ է   գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա… Կարդալ ավելին »

«Տեր-Պետրոսյանի ուղերձը հատուկ է ազգային և պետական դավաճանին» Հ. Մարտիրոսյան

«Ի՞նչ ուղերձ է պարունակում Լևոն Տեր -Պետրոսյանի՝ ազատագրված տարածքների մասին հայտարարությունը ՀԱԿ համագումարում և ում է այն ուղղված»: Մեկնաբանում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: «Դա ազգային և պետական դավաճանին հատուկ ուղերձ է և ուղղված է հասարակության լայն խավերին՝ դավաճանական և ինքնասպանական գաղափարը գեղեցկահունչ խոսքով ընդունելի դարձնելու համար: Իսկ ուղերձի բովանդակությունն այն է՝ եթե Հայաստանն իր մի… Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընտրվեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահ

ԱՄՆ-ի Ընտրողների կոլեգիան երեքշաբթի վաղ առավոտյան պաշտոնապես այդ երկրի 45-րդ նախագահ ընտրեց Դոնալդ Թրամփին: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփը շահել է  Ընտրողների կոլեգիայի 270  ձայները, և դարձավ ԱՄՆ նոր նախագահը: Հատկանշական է սակայն, որ ամերիկացիների մեծ մասը  բողոքում են այս ընտրության դեմ և պահանջում էր կանխել նրա մուտքը Սպիտակ տուն: ԱՄՆ-ի ընտրություններում ժողովուրդն… Կարդալ ավելին »

Աղվան Հովսեփյանը մեղադրել է ոստիկանությանը և պատասխան ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպով ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարանային գողությունները բացահայտելիս անգործություն դրսևորելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» քննչական… Կարդալ ավելին »

Մտահոգությամբ ենք արձանագրում, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում. Վիգեն Սարգսյան

Հունական զինուժը հայկական զինված ուժերին համարում է եղբայր, իրական եղբայր, որովհետև երկու ժողովուրդները կողք կողքի անցել են դժվարին փուլերով, և նրանց գործակցությունը կշարունակվի` անկախ տարածաշրջանի զարգացումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականը», նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նախարար… Կարդալ ավելին »

Իգնատի Առաքելյանն ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են Օքսֆամի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքականությունների… Կարդալ ավելին »

Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որևէ բևեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը ևս բացառություն չէր։ Հայաստանում այլևս ամենայնն ավելի քան ռուսական է. Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝… Կարդալ ավելին »