Ամենօրյա արխիվներ: 14.12.2016

ԵՄ. Ներկա պայմաններում անդամակցության հարցով չենք բանակցելու Թուրքիայի հետ

ԵՄ-ն մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Թուրքիայում հեղաշրջմանը հաջորդած ժամանակաշրջանում ծավալված հալածանքների կապակցությամբ առկա մտահոգությունների պատճառով ներկա պայմաններում պատրաստ չէ այդ միությանն անդամակցելու հարցով խորհրդակցել Անկարայի հետ: Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵՄ երեքշաբթի օրվա հաղորդագրության մեջ նշված է, որ ներկա պայմաններում Թուրքիայի հետ բանակցության որևէ նոր գլուխ չի բացվելու: ԵՄ-ն հունիս ամսին սկսեց Թուրքիայի հետ բանակցությունների 16-րդ շրջանը: Հատկանշական… Կարդալ ավելին »

2016թ․-ին աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող

Ըստ «Press Emblem Campaign» ոչ կառավարական կազմակերպության զեկույցի ̀ տարեսկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող: Սա վերջին տասնամյակում ռեկորդային ցուցանիշ է: Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավորը: «Press Emblem Campaign» կազմակերպության զեկույցում ներառված են եղել նաև Կոլումբիայում ավիավթարի հետևանաքով զոհված 20 բրազիլիացի լրագրողները: 2016թ․Իրաքում մահացել է մամուլի 16 աշխատակից, Սիրիայում՝ 14, Աֆղանստանում՝ 12,… Կարդալ ավելին »

Շավքաթ Միրզիյոեւը ստանձնեց Ուզբեկստանի նախագահի պաշտոնը

Ուզբեկստանի Հանրապետության խորհրդարանի (Օլիյ Մաժլիսի) վերին (Սենատի) եւ ստորին (Օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում կայացել Է Ուզբեկստանի ընտրված նախագահ Շավքաթ Միրզիյոեւի պաշտոնակալության արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միրզիյոեւը, ձեռքը դնելով Սահմանադրության եւ Ղուրանի վրա՝  երդում Է տվել «հավատարմորեն ծառայել Ուզբեկստանի ժողովրդին, խստորեն հետեւել հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին »: Երկրի Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ «նախագահը պաշտոնն ստանձնած… Կարդալ ավելին »

Թուրքիայում երկու օր է հակառուսական ակցիաներ են անցկացվում

Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ նոր հակառուսական ակցիաներ են տեղի ունեցել, ինչի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Սերգեյ Լոսևը: «Նախորդ գիշեր գլխավոր հյուպատոսարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է տեղի ունեցել Հալեպում տիրող իրավիճակի առնչությամբ: Գլխավոր հյուպատոսության մոտ մշտապես հերթապահում են ոստիկանության ուժեղացված ջոկատներ և… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը դադարել է Արաբիային սպառազինության մատակարարումը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Եմենում իրականացված ոճրագործությունների պատճառով, կդադարեցնի Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարումը: Reuters-ի հաղորդման համաձայն՝ Վաշինգտոնի որոշումը կայացել է այն բանից հետո, երբ Եմենում մեծացել է անզեն քաղաքացիների շրջանում զոհերի թիվը: Բարաք Օբամայի կառավարության այս որոշումը հավանաբար կհանգեցնի Ռիադ Վաշինգտոն հարաբերություններում լարվածության: Ամերիկացի մի պաշտոնյա, ով ցանկացել է անհայտ մնալ, ասել է.-«ԱՄՆ-ի կառավարությունը որոշել… Կարդալ ավելին »

ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել Կահիրեի եկեղեցում պայթյունի պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Կահիրեի Ղպտի եկեղեցում պայթյունի պատասխանատվությունը: Խմբավորումը նախազգուշացրել է այդ երկրում նոր հարձակումների կապակցությամբ: Դեկտեմբերի 11-ին Եգիպտոսի մայրաքաղաքի ղպտի եկեղեցում տեղի ունեցած մահապարտական հարձակման հետևանքով զոհվել է 25 հոգի: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է , որ զոհերի մեծ մասը կանայք են եղել: Երեքշաբթի դեկտեմբերի 13-ին ՝ եկեղեցիներում ահաբեկչական հարձակման… Կարդալ ավելին »

Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցի դիմաց Ադրբեջանի դեմ բողոքի ցույց կիրականացվի

Իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ և առնվազն ութ հրեական կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում կհավաքվեն Դոնալդ Թրամփին պատկանող Tramp International Hotel հյուրանոցի դիմաց: Նրանք մտադիր են իրենց դժգոհությունը հայտնել հյուրանոցում հրեական Հանուկան տոնելու կապակցությամբ, որի ֆինանսավորումը մասամբ իրականացնում է Ադրբեջանի կառավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Թրամփի… Կարդալ ավելին »

Չինաստանը նախազգուշացրել է Վաշինգտոնին

Չինաստանի կառավարությունում Թայվանի գծով վարչությունը հայտարարել է, որ Միասնական Չինաստանի սկզբունքը հարցականի տակ դնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Թայվանում կայունության ու խաղաղության վրա: ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփը  կիրակի օրն ասել էր, որ իր երկիրը չի պատարստվում կաշկանդված լինել Թայվանը Չինաստանի մաս համարող Միասնական Չինաստանի  քաղաքականությամբ : Ավելի վաղ Թրամփն առանց Պեկինին տեղյակ պահելու,… Կարդալ ավելին »

Ինչ են որոնել մարդիկ Google-ում 2016 թվականին

Google որոնղական համակարգը ասել է՝ ինչ են որոնել մարդիկ 2016թ․, հաղորդում է CNET-ը։ Օգտատերերն ամենաշատը տեղեկատվություն են որոնել Powerball վիճակախաղի, երաժիշտ Փրինսի (որը մահացել է այս տարի), Մեթյու փոթորիկի, Pokemon Go և Slither.io. խաղերի մասին։ Առաջին տասնյակում հայտնվել են նաև Օլիմպիական խաղերը եև երաժիշտ Դևիդ Բոուին, որը մահացել է 2016թ․։ Օգտատերերին նաև հետաքրքրել է Դոնալդ… Կարդալ ավելին »

Հոլանդիայի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը

Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող պայմանների վերաբերյալ բացատրություն տալու նպատակով Նիդերլանդների արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսը խիստ դատապարտել է Հալեպի արևելյան հատվածի բնակչության համար ստեղծված անմխիթար պայմանները և նշել է, որ պետք է անհապաղ տարհանել բնակչությանը քաղաքից: Նիդրլանդների կառավարությունը հայտարարել է, որ ստեղծված պայմաններում դերակատար է եղել Ռուսաստանը:… Կարդալ ավելին »